Categories: Գիտություն

Մոդելավորումը տեղային միջուկային պատերազմից հետո համաշխարհային սով է կանխատեսել

Գիտնականները մոդելավորել են Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածաշրջանային միջուկային հակամարտության հետևանքները՝ կտրուկ սառեցում, գյուղատնտեսության կոլապս և աննախադեպ զանգվածային սով:

Բոլորս բազմիցս լսել ենք միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի սարսափելի հետևանքների մասին. համակարգչային մոդելավորումը մարդկության համար կանխատեսում է ամենադաժան փորձությունները` ընդհուպ մինչև «միջուկային ձմեռ»: Սակայն առկա նաև տեղային նման հակամարտության հավանականություն, օրինակ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև, որոնց հարաբերությունները ծայրահեղ բարդ իրավիճակում են:

Որոշ տվյալներով՝ միջուկային լիցքերի նման սահմանափակ կիրառումը կունենա հեռահար և ծանր հետևանքներ: Դրանց գնահատականին վերաբերող հետազոտության հեղինակները՝ եվրոպացի և ամերիկացի գիտնականները՝ Պոտսդամի՝ կլիմայի հետազոտության ինստիտուտից Յոհան Ագերմեյերի գլխավորությամբ, համաշխարհային սով են խոստանում նույնիսկ տեղային միջուկային հակամարտության դեպքում:

Իրականում, գործնականում աշխարհի գործող 14 հազար մարտագլխիկները գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ-ի տրամադրության ներքո: Պակիստանը և Հնդկաստանն ունեն յուրաքանչյուրը շուրջ 150 մարտագլխիկ, և մոդելավորման համար գիտնականները սահմանել են նրանցից յուրաքանչյուրի համար 50 անգամ ավելի մեծ հզորություն, քան Հիրոսիմայի վրա նետված ռումբը:

Այս դեպքում հեղինակներին չեն հետաքրքրել այդ ամբողջ զինանոցի կիրառման հետևանքով անմիջական զոհերը: Նրանք օգտագործել են ներկայիս կլիմայական և տնտեսական մոդելները, ինչպես նաև գյուղատնտեսության արտադրողականության կանխատեսման մոդելները՝ ավելի հեռահար հետևանքները գնահատելու համար: Գիտնականների գնահատմամբ՝ հակամարտությունը պետք է հանգեցնի մթնոլորտում շուրջ 5 մլն տոննա մուրի արտանետմանը:

Հասնելով ստրատոսֆերային՝ այն արագորեն կտարածվի մոլորակի շուրջբոլորը՝ նվազեցնելով Երկրի մակերեսին հասնող արևի լույսը: Մոդելավորումը ցույց է տալիս, որ համաշխարհային միջին ջերմաստիճանն այդ դեպքում կնվազի 1,8 °C-ով՝ առնվազն 5 տարով: Այն, իր հերթին, կհանգեցնի մարդկությանը կերակրող հիմնական մշակաբույսերի՝ ցորենի, բրնձի, եգիպտացորենի և սոյայի բերթատվության նվազմանը: Այդ ժամանակահատվածում դրանց արտադրությունը կնվազի տարեկան 11%-ով:

Գիտնականները ցույց են տվել, որ բերքատվությունն ամենաշատը կնվազի Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի՝ առավել հյուսիսային շրջաններում: Ամերիկայում եգիպտացորենի արտադրությունը կնվազի 20%-ով, Ռուսաստանում՝ 50: Սակայն առավել շատ կտուժեն հարավային և խիտ բնակեցված երկրները, որոնք ունակ չեն իրենց մեծաթիվ բնակչությանը սննդով ապահովելու համար բավականաչափ ապրանք արտադրել:

Եթե զարգացած երկրներն արգելում են դեֆիցիտային արտադրական ապրանքների արտահանումը, մյուս երկրներում կարող դաժան սով սկսվել: Յագերմեյերի և նրա գործընկերների գնահատմամբ՝ շուրջ 70 երկրներում, հիմնականում ոչ շատ հարուստ, ընդհանուր 1,3 մլրդ բնակչություն ունեցող, բնակչությունն ավելի քան 20%-ով կարող է նվազել: Վտանգված են հատկապես Բանգլադեշը, Եմենը, Սիրիան, Սոմալին, Ռուանդան, Նիգերը և Հոնդուրասը:

Յագերմեյերը նշել է, որ նույնիսկ նման տարածաշրջանային, սահմանափակ միջուկային պատերազմը կունենա ավերիչ՝ ոչ անմիջական հետևանքներ՝ համաշխարհային մասշտաբի: Դրանք կարող են վերածվել այնպիսի սովի բռնկմանը, որին միայն պատմական փաստաթղթերում կարելի էր հանդիպել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021