Մեծ խորություններում լուսակլանիչ սև մաշկով ձկներ են հայտնաբերվել — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Մեծ խորություններում լուսակլանիչ սև մաշկով ձկներ են հայտնաբերվել

Խորջրային որոշ ձկների մաշկը կլանում է իր վրա ընկնող լույսի 99,5%-ը՝ մթության մեջ նրանց դարձնելով գրեթե անտեսանելի:

Chauliodus sloani / © David Shale, Getty Images

Արևային լույսը ջրի մեջ արագորեն ցրվում է, և նրա ճառագայթների ավելի քան 99%-ը մի քանի հարյուր մետրից ցած չեն իջնում, իսկ որոշ պղտոր ծովերում՝ նույնիսկ մի քանի տասնյակ մետրից: Ավելի խորը հատվածներում մնում է մութ, և խորջրային օրգանիզմները հազվադեպ են հասնում կենսալուսարձակող հատվածները՝ փոքր-ինչ լույս վայելելու:

Սակայն բազմաթիվ կենդանիներ մթությունն օգտագործում են թաքնվելու համար: Նրանց մարմնի մակերեսն արդյունավետ կերպով ընկալում են նույնիսկ հազվադեպ ֆոտոնները, որոնք հայտնվում են խորը ջրերում՝ դրանք դարձնելով գործնականում անտեսանելի «սև խոռոչներ»:

Վաշինգտոնի Բնագիտական պատմության ազգային թանգարանից Կարեն Օսբորնը և նրա գործընկերները արշավի ժամանակ օգտագործել են հեռակառավարվող դրոններ՝ խորասուզվելով Անտլանտիկայի Մեքսիկական ծոցում և Խաղաղ օվկիանոսի կալիֆորնիական ափամերձ Մոնտերեյի ծոցում: Տասնյակ արտասովոր արարածների կողքին, որոնց կենսաբանները դիտարկել և որսացել են մի քանի կմ խորության վրա, հայտնաբերվել է ձկների 16 տեսակ, որոնք տարբերվել են ընկնող լույսի 99,5%-ն կլանող մաշկի «խիստ սև» գույնով:

Նշվում է, որ այդպիսի ցուցանիշը դեռևս ռեկորդ չէ: Որոշ թռչունների սև փետուրները նույնպես կլանում են ճառագայթների ավելի քան 99%-ը, իսկ սինթետիկ նյութերը հասնում են 99,995%-ի: Միևնույն ժամանակ գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպիսի կառուցվածք ունի այդ մեխանիզմը խորջրային ձկների մոտ, ուստի նրանք մանրադիտակի ներքո են հետազոտել նրանց մաշկի կառուցվածքը:

Պարզվել է, որ արտաքին շերտերի բջիջները խիտ հագեցած են մելանոսոմներով, որոնք պարունակում են լուսակլանիչ մելանին նյութը: Միևնույն ժամանակ մելանոսոմների չափերը և ձևը միանգամից չկլանված ֆոտոններին ստիպում են չանդրադառնալ, այլ ուղղվել դեպի ավելի խորը շերտեր, որտեղ նրանց կլանում են նյութի հավելյալ «մնացուկները»:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.