ԱՄՆ-ում ծովարծիվը ջախջախել է կառավարությանը պատկանող դրոնը և նետել լիճը

Անօդաչու թռչող սարքն աշխատանքներ էր իրականացնում լճի վրա, երբ ծովարծիվը հարձակվել է նրա վրա, պոկել պրոպելլերը: Իշխանությունները մտածում են նմանատիպ դրոնների արտաքին տեսքը փոխելու մասին:

ԱՄՆ-ում՝ Միչիգանում, սպիտակագլուխ ծովարծիվը հարձակվել է իշխանություններին պատկանող, լճի վրայով թռչող անօդաչու թռչող սարքի վրա և ոչնչացրել այն:

DJI Phantom 4 Advanced անօդաչուն Էսկանաբա քաղաքի մոտակայքում ափամերձ հատվածում տվյալներ էր հավաքում քարտեզագրման համար: Մինչև արծվի հետ ընդհարումը դրոնը երկնքում շուրջ 7 րոպե թռչել է: Սա այս տարածքում սարքավորման աշխատանքի չորրորդ օրն էր:

Երբ ազդանշանը թուլացել է, կառավարողը սեղմել է «Go Home» կոճակը, և անօդաչուն հետ է թռչել: Ինչ-որ պահի էկրանին երևացել է, որ դրոնը սկսել է անկանոն շարժումներ կատարել: Երբ կառավարողը գլուխը վեր է բարձրացրել, դրոնն արդեն անհետացել է, իսկ ծովարծիվը թռչել հեռացել է:

Տեղացիներից մի քանիսը վստահեցրել են, որ նկատել են, թե ինչպես է ծովարծիվը հարվածել իրենց համար անծանոթ օբյեկտին: Նրանց խոսքով՝ թռչունը չի տուժել: Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել 50 մետր բարձրության վրա: Անօդաչուի կառավարիչը և տեղացիները սկսել են փնտրել դրոնին, սակայն այդպես էլ չեն գտել:

Մի քանի օր անց իշխանությունները վերլուծել են կոորդինացիոն-հեռաչափական տվյալները և պարզել են այն վայրը, որտեղ ծովարծիվը հարձակվել է դրոնի վրա. ափից մոտ 45 մետր հեռավորության վրա: Նաև հայտնի է դարձել, որ թռչունը պոկել է պրոպելլերը, ինչից հետո դրոնն ընկել է լիճը:

Այնուհետև մեկ այլ մասնագետ շուրջ երկու ժամ որոնումներ է իրականացրել գրեթե զրոյական տեսանելիություն ունեցող ջրում: Նա նույնպես չի հաջողել. խոչընդոտել են անձրևն ու ամպրոպը:

Հարձակման պատճառն, ըստ Միչիգան նահանգի կառավարության, կարող էր լինել տարածքային վեճն էլեկտրոնային հակառակորդի հետ կամ պարզապես սովածությունը: Դրոնների խումբը փնտրում է նմանատիպ միջադեպերի հավանականությունը նվազեցնող միջոցներ, ներառյալ՝ անօդաչուների արտաքին տեսքի փոփոխություն, որպեսզի դրանք ավելի քիչ նման լինեն ճայերին:

Միչիգանի իշխանություններն ընդգծել են, որ այդ մոդելը անօդաչուն այլևս չի արտադրվելու և չի փոխարինվելու նույնատիպ մոդելով: Հաղորդվում է, որ այն ձեռք էր բերվել 950 դոլարով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021