Օգոստոսի 16, 2020, 10:58
Խմբագրություն Hovhannisyan
353

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված նոր դեպքերը 168-ն են

Covid-19-ով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 41663-ի: Նախորդ օրը համաճարակից մահացել է 1 մարդ. 30 տարեկան տղամարդը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Առողջացել են 100-ը: Փաստացի բուժում է ստանում 6018 մարդ:

Պատմամշակութային վայրերում դիմակ կրելը պարտադիր է / © AUI / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Նախորդ օրը կատարված թեստերից 1353-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 185310 թեստավորում: Առողջացածների թիվը հասել է 34584-ի:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 818-ի: Նախորդ օրը մեկ մարդ է մահացել Covid-19-ից. 30 տարեկան տղամարդը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացություններն ավելացել են 1-ով՝ հասնելով 243-ի:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն