Օգոստոսի 16, 2020, 15:00
Խմբագրություն Hovhannisyan
261

Դիզայներները հակակորոնավիրուսային ավտոբուս են ներկայացրել

Չեխական Torsus ընկերության մասնագետներն ավտոբուս են ստեղծել՝ հաշվի առնելով համավարակը և դրանով պայմանավորված ներկայիս իրավիճակը:

Հակակորոնավիրուսային ավտոբուս / © Torsus / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Չեխական Torsus ընկերությունը, որը մասնագիտացած է մեծ անցանելիությամբ ավտոբուսների արտադրությունում, ներկայացրել է Torsus Praetorian մոդելի մոդիֆիկացված տարբերակը: Մեքենայի սրահը կահավորված է հակակորոնավիրուսային համալրմամբ՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորության կանոնը:

Նոր վարակի տարածման կանխարգելման պահանջը հաշվի առնելով՝ Torsus-ի դիզայներներն ընկերության ինժեներների հետ մշակել են Anti-COVID-19 լրակազմը: Դրանում ներառված են 3,5 մմ հաստությամբ պլաստիկե թափանցիկ պատնեշները, որոնցով շրջապատված է ցանկացած նստատեղ: Երկտեղ նստարանները ծալվում են՝ դառնալով մեկտեղանի. ազատված ամրացումները կիրառվում են պլաստիկե հարթակների տեղադրման համար:

Հակակորոնավիրուսային ավտոբուս / © Torsus

Նախագծի հեղինակները նշում են, որ համավարակից հետո ավտոբուսը հնարավոր կլինի վերադարձնել սկզբնական տեսքի: Ներկայումս նոր լրակազմով Torsus Praetorian-ը հնարավոր է օգտագործել լեռնահանքարդյունաբերության և նավթագազային ոլորտներում, որոնք չեն կարող իրենց գործունեությունը դադարեցնել, և սահմանափակումների բոլոր նորմերի պահպանմամբ աշխատակիցներին հասցնել աշխատավայր:

Ավելի վաղ բրիտանական PriestmanGoode դիզայներական բյուրոյի մասնագետները ներկայացրել էին ապագային ուղևորատար ինքնաթիռի սրահի կոնցեպտ, որը կարող էր կորոնավիրուսի համավարակից հետո կիրառվել ավիաթռիչքների ժամանակ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով: Նոր մշակումն, ըստ հեղինակների, պետք է նվազեցնի վարակի տարածման հավանականությունը: Սակայն PriestmanGoode-ի աշխատանքը, ի տարբերություն Torsus-ի, միայն նախատիպ է և սերիական արտադրության չի անցել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն