Էկվադորում Եվրոպայից ժամանած ինքնաթիռներին թույլ չեն տվել վայրէջք կատարել

Օդանավերը հարկադրված այլ օդանավակայանում են վայրէջք կատարել. պարզվել է, որ դրանք իրականում դատարկ էին՝ պետք է եվրոպացիներին տեղափոխեին իրենց երկրները:

Էկվադորում օդանավակայանի աշխատակիցները փակեն են թռիչքավայրէջքուղին՝ ինքնաթիռին թույլ չտալով վայրէջք կատարել:

Օդանավին թույլ չեն տալիս վայրէջք կատարել / © TVC News

Հաղորդվում է, որ չեն թույլ տալիս վայրէջք կատարել այն ինքնաթիռներին, որոնք Եվրոպական երկրներից են ժամանում:

Հուայաքիլ քաղաքի օդանավակայանի աշխատակիցները բեռնատարներով փակել են ուղին՝ հարկադրելով փոխել ուղղությունը: Օդանավերն, ի վերջո, վայրէջք են կատարել մայրաքաղաք Կիտոյում, որտեղ պարզվել է, որ դրանք դատարկ են. ինքնաթիռները նախատեսված էին իրենց հայրենիք վերադառնալ ցանկացողներին Եվրոպա տեղափոխելու համար, սակայն ստեղծված իրավիճակում եվրոպացիներին շտապ տեղափոխել են մայրաքաղաք՝ այնտեղից մեկնելու:

Էկվադորի Տրանսպորտի նախարարությունը տեղի ունեցածի համար մեղադրել է Գուայաքիլի քաղաքապետարանին՝ օդային տրանսպորտի աշխատանքներին խոչընդոտելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021