Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերը Հայաստանում 2213-ն են
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: 425 մարդ առողջացել է: Covid-19-ից մահացության 12 նոր դեպք է գրանցվել:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում:
Նախորդ օրը կատարվել է 4497 թեստավորում. 2284-ն են բացասական եղել: Կորոնավիրուսից մահացությունների թիվը երկրում հասել է 1157-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 74 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է:
Մեկնաբանությունները