Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակվածության 2306 նոր դեպք — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակվածության 2306 նոր դեպք

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, ապաքինվել են 568-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը հասել է 19591-ի:

Նախարարը՝ հիվանդանոցում / © ՀՀ ԱՆ

Նախորդ օրը կատարված թեստերից 2883-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 362293 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 70836-ի: Նրանցից 49787-ն առողջացածներն են:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 1131-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 66 (կին),  81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ ԱՆ հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.