Հայաստանում Covid-19-ով վարակվածության 276 նոր դեպք է հաստատվել — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 276 նոր դեպք է հաստատվել

Նախորդ օրը Հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, առողջացել են 267-ը: Փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ:

Դիմակ կրելը դեռևս պարտադիր է / © AUI

Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 41299-ի: Առողջացածների թիվը դարձել է 34164: Նախորդ օրը կատարված թեստերից 1189-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարված թեստերի ընդհանուր թիվը 181962 է:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 814-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունների թիվը դարձել է 239՝ վերջին 24 ժամում ավելանալով 1-ով:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.