Հայաստանում Covid-19-ով վարակվածության 31 նոր դեպք է հաստատվել
Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում հասել է 4912-ի: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, առողջացել են 72-ը:
Covid-19-ից մահացությունների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 879-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Հաղորդվում է, որ վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:
Առողջացածների թիվը հասել է 37722-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 459-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 205940 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 43781 է:
Մեկնաբանությունները