Categories: ՏՏ

Թուրքական ծառայությունները տեղեկատվական գրոհ են իրականացնում Ռուսաստանի և Հայաստանի դեմ

Տելեգրամյան ալիքն ընդգծում է, որ թուրքերը ձգտում են ամեն ինչ անել` Արցախը հայաթափելու և Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանելու ուղղությամբ: Շեշտվում է, որ այսօրինակ քարոզչությունը մեծ տեղ է գտնում նաև հայկական լրատվական տիրույթում:

Տելեգրամյան ալիքներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ժամանակակից պատերազմներում մեծացել է տեղեկատվական հարձակումների դերը: Այստեղ որպես լավագույն օրինակ է բերվում Հայաստանի նկատմամբ տարվող գրոհը:

Նշվում է, որ ներկայումս թուրքական համապատասխան ծառայությունները զանգվածային գրոհ են իրականացնում Ռուսաստանի և Հայաստանի դեմ: Որպես թիրախ է ընտրվել Արցախի Պաշտպանության բանակը: Ընդգծվում է, որ թուրքերը ձգտում են ամեն ինչ անել` Արցախը հայաթափելու և Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանելու ուղղությամբ: Ալիքը շեշտում է, որ այսօրինակ քարոզչությունը մեծ տեղ է գտնում նաև հայկական լրատվական տիրույթում:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի պաշտպանության վերակազմավորման մասին լուրերին: Իրականում, ինչպես նշվում է, դա այդպես չէ, և բերվում է օրինակ, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ամբողջ երկայնքով միայն Շուշիի մատույցներում են երևում թուրք-ադրբեջանական զինվորներ, այն էլ` պատնեշից այն կողմ, որոնք ելք չունեն դեպի մայրուղի:

Հաղորդվում է, որ ռուս և հայ սահմանապահները և ռուս խաղաղապահները վերահսկում են ամբողջ ճանապարհը: Հայերի փաստաթղթերը հայերն են ստուգում, ռուսներինը` ռուսները: Նշվում է, որ սահմանապահները և խաղաղապահները շատ բարեհամբույր են, հրաշալի հարաբերություններ ունեն տեղացիների հետ:

Իսկ Արցախի պաշտպանության վերակազմավորման մասին ընդգծվում է, որ այն ոչ միայն չի թուլանալու, այլև, հաշվի առնելով նախորդ պատերազմի դասերը, ուժեղանալու է: Համարվում է, որ հիմնական շեշտադրումը կատարվելու է պրոֆեսիոնալ բանակի և հատուկ գործողությունների ուժերի մեծացման վրա: Նշվում է, որ աշնանը տեղի ունեցած պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներից մեկը զինծառայողների թվաքանակն է եղել: Շեշտվում է, որ հրադադարի պայմաններում Արցախը կարող է բանակում որակյալ բարեփոխումներ իրականացնել: Եվ թուրքական տեղեկատվական գրոհները հենց այս հարցն են թիրախավորել:

Աղբյուրը նշում է, որ թեև Հայաստանը ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն Արցախում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է սոցցանցային մեկնաբանություններում:

Անդրադառնալով Արցախի ՊԲ-ի վերակազմավորման մասին Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, տելեգրամյան ալիքը նշում է, որ պաշտոնական Երևանն Արցախում տեղի ունեցողի հետ այս պահին ոչ մի առնչություն չունի (այդպիսի տպավորություն է):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021