Ռազմական դրոններն Արցախում և աշխարհում. ապագայի պատերազմը

Համարվում է, որ ներկայումս հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել պատերազմի վարման նախորդ փորձից: Ռազմական անօդաչուներն օգտագործվում են արդեն 20 տարի, սակայն Լեռնային Ղարաբաղում են առաջին անգամ ամբողջապես պայմանավորել հակամարտության ելքը: Կովկասը դարձել է ժամանակակից պատերազմի թատերաբեմ` ի ցույց դնելով, թե ինչպիսին կլինեն ապագա հակամարտությունները:

Կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ թանկարժեք և արդյունավետ անօդաչու թռչող սարքերը պատերազմի վարման նոր դարաշրջանի սկիզբ են դնում: Նշվում է, որ Թուրքիան «վարպետացել է» այդպիսի հակամարտություններում, որի օրինակ է բերվում Լեռնային Ղարաբաղը: Սակայն ընդգծվում է, որ այս նոր պատերազմն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում:

Դրոնները` Արցախում

Հոդվածում շեշտվում է, որ վերջին 5 տարում Անկարան միջամտել է 4 երկրների գործերին` Սիրիա, Լիբիա, Իրաք և Լեռնային Ղարաբաղ: Դա հնարավոր է դարձել նաև դրոնների օգնությամբ: Անկարայի զավթողական քաղաքականության հաջողության հիմքը հենց դրանք են համարվում:

Հետազոտությունում նշվում է, որ թեև Լեռնային Ղարաբաղի զինվորները հակամարտության սկզբում ինքնավստահ էին, սակայն արդեն մի քանի օր անց նրանց համակել է տագնապը` պայմանավորված հակառակորդի կողմից օդային գրոհներով: Ռազմական ավանդույթներով կառուցված պաշտպանական համակարգերը` դիրքերը, ամրաշինական կառույցները և այլն, հեշտությամբ հայտնաբերվել են օդից, թիրախավորվել են անօդաչուների կողմից:

Համարվում է, որ ներկայումս հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել պատերազմի վարման նախորդ փորձից: Ռազմական անօդաչուներն օգտագործվում են արդեն 20 տարի, սակայն Լեռնային Ղարաբաղում են առաջին անգամ ամբողջապես պայմանավորել հակամարտության ելքը: Կովկասը, ինչպես նշվում է, դարձել է ժամանակակից պատերազմի թատերաբեմ` ի ցույց դնելով ապագա հակամարտությունները: Այժմ արդեն աշխարհում մեծանում են դրոնների օգնությանը դիմող երկրները:

ԱԹՍ-ների կիրառությունը մեծանում է

Պարբերականում շեշտվում է, որ ԱԹՍ-ները դադարել են համարվել զուտ հետախուզության և ոչնչացման միջոցներ. դրանք ծառայում են նաև որպես հրետանու, տանկերի ու հետևակի գործողությունների համակարգող: Դրանք նաև ճեղքում են հակառակորդի օդային պաշտպանությունը և կապը: Ներկայումս առկա են ավելի քան 40 տեսակի ռազմական անօդաչուներ:

Եվ եթե նախկինում դրանք հիմնականում կիրառվել են ապստամբների և ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ պայքարում, ապա համարվում է, որ ներկայումս մեծ տարածում գտած մոդելների միջոցով կարելի է լայնածավալ պատերազմ վարել:

Համարվում է, որ դրոնները մեծ նշանակություն ունեն ոչ միայն պետությունների ու նրանց բանակների համար, այլև ոչ պետական միավորների իշխանության ամրապնդման առումով: Այդպիսի օրինակ են հուսիթները Եմենում: Նրանք պատերազմում են հնարավորություններով և ուժերով գերազանցող Սաուդյան Արաբիայի դեմ, սակայն իրենց ձեռքին առկա դրոններով կարողանում են հարվածներ հասցրել արաբական թագավորության կարևոր օբյեկտներին:

Նշվում է, որ թեև Ադրբեջանը և այլ երկրներ ցուցադրում են կետային հարվածների տեսանյութեր, սակայն ընդգծվում է, որ պատերազմներն «այդքան մաքուր չեն»: Այստեղ շեշտվում է այն հանգամանքը, որ եթե դրոնների կիրառման դեպքում զինվորականներն անմիջապես չեն մասնակցում մարտերին, սակայն մեծապես տուժում է քաղաքացիական բնակչությունը:

Թուրքիան` խոշոր արտադրող

Եթե նախկինում դրոնների խոշոր արտադրողներն ԱՄՆ-ն, Իսրայելն ու Չինաստանն էին, ապա ներկայումս նրանց միացել է նաև Թուրքիան` զարգացնելով սեփական արդյունաբերությունը: Բայրաքթարն իր առաջին թռիչքն իրականացրել է 2014թ.` դառնալով թուրքական անօդաչուների առանցքային դերակատարը: Այժմ նոր ֆլագմանն Աքընջըն է, որն ավելի շատ հրթռիներ ու ռումբեր կարող է կրել:

Նշվում է, որ թուրքական անօդաչուները մեծ ծավալով կիրառվել են հատկապես Սիրիայում` ապահովելով ցամաքային ուժերի գործողությունների հաջողությունը: Իսկ արդեն աշնանը Լեռնային Ղարաբաղում դրանք սովորական երևույթ են հանդիսացել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021