Բանանի պահանջարկը նվազել է. հնարավոր է՝ պատճառը կորոնավիրուսի մասին լուրերն են

Հայաստանում նույնպես բանանի պահանջարկը կտրուկ անկում է գրանցել: Ռուսաստանում ու Ղազախստանում լուրեր են պտտվում, թե բանանը կորոնավիրուս է տարածում: Հայաստանի ՍԱՏՄ-ն վստահեցնում է՝ բանանն անվնաս է:

Բանանի վտանգավորության մասին տեղեկությունները չեն շրջանցել նաև հայ օգտատերերին, ովքեր սկսել են ավելի քիչ բանան գնել: Շուկաներում դժգոհությունն ակնհայտ է, բայց վաճառողները պատճառների մասին տեղեկություն չունեն:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվել, թե ներմուծված բանանը տարօրինակ տեսք ունի, ներսում ոչ սովորական «հետքեր» կան:

Համացանցում տարածված այդ տեղեկություններին արձագանքել է ՍԱՏՄ-ն. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշել է, որ դա մանիմուլյացիա է, հակագովազդ, իսկ բանանը ներմուծվում է խիստ վերահսկողության պայմաններում:

Անուշ Հարությունային խոսքով՝ բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն չեն անցնում և պտուղն ուտելիս դրանք մարդու կյանքի առողջության համար վտանգավոր լինել չեն կարող: Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են «կարանտին» և խստորեն վերահսկվում են: ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է, որ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, քանի որ դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ:

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի մեկնաբանությունը վերոնշյալ գրառմանը

Թեև մինչ այժմ բանանից թունավորման կամ հիվանդացության դեպք չի գրանցվել, սակայն մի շարք քաղաքացիներ մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջին շրջանում բանանի տեսքն ու համն իրենց դուր չի գալիս: «Բանանի համ չկա»,— նշեց գնորդներից մեկը:

Ռուսաստանում ու Ղազախստանում նույնպես նվազել է բանանի պահանջարկը

Վլադիվոստոկի ոչ մեծ խանութի սեփականատեր Էմինը Թվիթերում բողոք է հայտնել, որ WhatsApp-ով տարածվող հաղորդագրությունների պատճառով բանանի պահանջարկը նվազել է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նա չի կարողացել վաճառել 7 կգ բանան, և մրգերը ստիպված դեն է նետել:

2019-nCoV կորոնավիրուսի տարածումից հետո ռուսաստանցիները սկսել են մեսենջերներով հաղորդագրություններ ուղարկել այն մասին, որ «բանանը կորոնավիրուս է տարածում»:

Էմինին պատասխանել է Դիտրին, ով ներկայացնում է մատակարարներին: Նրա խոսքով՝ պահանջարկն անկում է ապրել նաև Ղազախստանում:

Կատակը կատակ, բայց WhatsApp-ով տարածվող «բանան մի կերեք» հաղորդագրությունն աշխատում է. արդեն 7 կգ դեն եմ նետել, մատակարարները նույնպես դժգոհում են: Իսկ նախկինում շաբաթական միջինում 15 կգ վաճառում էինք:
Մատակարարներն արդեն 40%-ով նվազեցնում են գները՝ գոնե մեկ տուփ վաճառելու համար: 700 ռուբլու արդեն դեն եմ նետել, այսօր ևս 400-ի դուրս կգրեմ:
Բայց հետաքրքիր է, որ վարունգը, լոլիկը, գազարը, կարտոֆիլը, սոխը և այլն Չինաստանից պարկերով են գնում: Տարօրինակ մարդիկ:
Այո, ես հենց բանանի մատակարար եմ: Ղազախստան էինք շատ տանում, բայց հիմա կտրուկ նվազել է պահանջարկը: Եթե նախկինում 10-15 մեքենա էին գնում, ապա հիմա՝ 4-6: Իսկ մեկ շաբաթից մեծ քանակությամբ բանան է ներմուծվելու: Գները նվազելու են: Շրջաններում նույնիսկ Գյուղատնտեսության նախարարությունը բանանները ստուգում է:

Որոշ ընթերցողներ ենթադրել են, որ բանանի պահանջարկը կարող է նվազած լինել բարձր գնի պատճառով:

Գուցե դրանք չեն վաճառվում այն պատճառո՞վ, որ արժեն 100 ռուբլի:
100 ռուբլին շատ չէ՞ բանանի համար:
Մագնիտում կգ-ը 69 ռուբլի է:
Ղրիմում բանանի գինը ցածր է:
Մեզ մոտ 70-80 ռուբլի է:
Կգ բանանը պետք է արժենա 1 դոլար: Եթե դրանից բարձր է, ապա ինչ-որ մեկն «երես է առել»:

Սակայն ինչ-որ մեկի համար 100 ռուբլին մատչելի է համարվում:

100՞, մեր շրջանում 120-150 ռուբլի է:
Մեզ մոտ խանութներում ինչպես 125-135 էին, այդպես էլ մնացել են: Ինքս այսօր 5 հատ վերցրել եմ:

Ավելի ուշ Ռուսական սննդի անվտանգության տեսչական մարմինը հերքեց այդ տեղեկությունները: Չնայած դրան՝ բանանի պահանջարկը շարունակում է նվազել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021