Անկարան մտահոգ է. Բայդենն ապրիլի 24-ին կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ: Հանդիպման նպատակը եղել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 4 կետերից բաղկացած դիրքորոշման ներկայացումը:

Թուրքական մերձկառավարական աղբյուրների հաղորդմամբ` Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ Թուրքիային անհանգստացնում են Վաշինգտոնից հնչող ազդակները, ըստ որոնց` նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հաղորդվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ: Հանդիպման նպատակը եղել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 4 կետերից բաղկացած դիրքորոշման ներկայացումը: Դրանք են.

1. Չկա ոչ մի իրավաբանական հիմք` տեղի ունեցածը ցեղասպանություն անվանելու համար: Քալընի խոսքով` դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, ինչպես Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքերում:

2. «Ցեղասպանությունը» տերմինը ներմուծվել է 1948թ.:

3. Բայդենի կողմից «ցեղասպանություն» արտասանելը խնդիրներ կառաջացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում:

4. Քալընը նշել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում: Նրա խոսքով` Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, և եթե հայերը ճիշտ վարվեն, նույնիսկ դարպասները կբացվեն: Քալընը շեշտել է, որ «ցեղասպանություն» տերմինը կիրառելը կնշանակի սաբոտաժի ենթարկել Կովկասում տեղի ունեցող ողջ գործընթացը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021