Մարտի 31, 2021, 21:45
Խմբագրություն Hovhannisyan
758

Բաքուն հայտարարել է, որ Երևանն «Իսկանդեր» կիրառել է պատերազմի ժամանակ

Հրթիռի մնացորդները հայտնաբերվել են Շուշիում: Ադրբեջանի ականազերծման գործակալությունը պարզել է, 9M723 համարը կրող հրթիռը, որի մնացորդները հայտնաբերվել են, «Իսկանդեր» համալիրների հրթիռ է:

«Իսկանդերի» մնացորդներ Շուշիում / © WarGonzo / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ադրբեջանի Ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտարարել է, որ Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ:

Հաղորդվել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են պայթած երկու հրթիռների մնացորդներ:

Նշվում է, որ մնացորդների կոորդինատները հետևյալն են. 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E: Գործակալության մասնագետների կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, 9M723 համարը կրող հրթիռը, որի մնացորդները հայտնաբերվել են, «Իսկանդեր» համալիրների հրթիռ է: Գործակալությունը շեշտել է, որ նույնիսկ համացանցում որոնելիս հնարավոր է հաստատել համարի պատկանելությունը տվյալ հրթիռին:

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում «Իսկանդեր» չի կիրառել: Դա հաստատել էր նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը` մեկնաբանելով դրանց հնարավոր անարդյունավետության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Սակայն Շուշի քաղաքում «Իսկանդերի» մնացորդների առկայության ևս մեկ վարկած է առաջ քաշվում. դրանց տեղափոխումը, օրինակ, թուրքական հատուկ ծառայությունների կողմից` Սիրիայից վերցված նույն հրթիռի մնացորդներից:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն