Մերձավորարևելյան պարբերականը պնդում է, որ «Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է

Հաղորդվում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառվել անմիջապես Բաքվի ուղղությամբ: Իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ-ն այն որսացել է, սակայն դրանից անմիջապես հետո Ալիևը համաձայնել է գնալ հրադադարի:

Մերձավորարևելյան, ըստ էության` թուրքամետ պարբերականը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնայի խոսքերին, հայտնում է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառել անմիջապես Բաքվի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա իսրայելական «Բարաք-8» հակաօդային պաշտպանության համակարգը մայրաքաղաքի երկնքում որսացել է հայկական կողմից արձակված հրթիռը:

Աղբյուրը նշում է, որ չնայած «Իսկանդերը» վնաս չի հասցրել Ադրբեջանի մայրաքաղաքին, սակայն Բաքուն որոշում է կայացրել համաձայնել կրակի դադարեցմանը: Պատճառ է համարվում այն, որ այդտեսակ հրթիռների շարունակական կիրառումը կարող էր ավելի մեծ ծավալների հակամարտության հանգեցնել:

Դեռևս հրադադարի հաստատման առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել Բաքվի երկնքում ուժգին պայթյունի մասին, որի պատճառներն այդպես էլ «անհայտ» մնացին: Դեպքը տեղի էր ունեցել Հայաստան-Նախիջևան սահմանի մոտակայքում ադրբեջանական կողմից արձակված հրթիռի հարվածից ռուսական ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո:

Նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ Բաքվի ուղղությամբ հենց «Իսկանդեր» է արձակվել, ինչից հետո է միայն Ալիևը համաձայնել կրակի դադարեցմանը: Հայկական կողմից «Իսկանդերի» կիրառումը պնդել են գեներալ Մովսես Հակոբյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և ռուսական կողմը հայտարարել են, որ պատերազմի ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել:

Ադրբեջանը դեռևս 2018թ. է Իսրայելից ձեռք բերել «Բարաք-8» տեսակի համակարգեր` 12 արձակման կայաններով ու 75 հատ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով, որոնք նախատեսված են «Իսկանդերի» և նույն կարգի հրթիռների ոչնչացման համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021