#Հրադադար

Խմբագրություն
987

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ է անցկացրել:

Խմբագրություն
984

Դուշանբեն և Բիշքեքը պայմանավորվել են դադարեցնել կրակը, սակայն սահմանային խնդիրները դեռ լուծված չեն: Ապրիլի 29-ին երկու երկրները փաստացի պատերազմ են սկսել միմյանց դեմ, սակայն հրադադարի պայմանավորվածությունից հետո զինված ուժերը վերադարձնում են նախնական տեղակայման վայրերը:

Խմբագրություն
4,685

Հաղորդվում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառվել անմիջապես Բաքվի ուղղությամբ: Իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ-ն այն որսացել է, սակայն դրանից անմիջապես հետո Ալիևը համաձայնել է գնալ հրադադարի:

Խմբագրություն
224

Իրանցի պաշտոնյան նշել է, որ «լավ չէ, երբ Իրանը ներառված չէ Ղարաբաղում կրակի դադարեցման կոմիտեում»: Նրա խոսքով` դա չի կարող նպաստել խաղաղությանը և տարածաշրջանի երկրների երկարատև շահերին:

Խմբագրություն
2,038

ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում: