Իրանի ԱԳՆ-ն կայցելի Կովկաս. այցի նպատակները` Մարկեդոնովի կարծիքով

Ռուս քաղաքագետ և պատմաբան Սերգեյ Մարկեդոնովի խոսքով` դիվանագիտական այսպիսի աշխուժության պատճառներն ակնհայտ են. Թեհրանն անհանգստացած է իր հյուսիսային սահմանների մոտ Արցախում ստատուս-քվոյի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակով:

Իրանական մամուլը հաղորդել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը կովկասյան տարածաշրջանի երկրներ: Ավելի վաղ ռուսական ԱԳՆ-ն նույնպես հայտնել էր, որ հունվարի 26-ին Մոսկվայում հանդիպում է կայանալու Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի միջև: Տեղեկություններ են շրջանառվում նաև Թուրքիա հնարավոր այցի մասին: Սերգեյ Մարկեդոնովը չի բացառում, որ Իրանի ԱԳՆ-ն կմեկնի նաև Անկարա:

Ռուս քաղաքագետ և պատմաբան Սերգեյ Մարկեդոնովի խոսքով` դիվանագիտական այսպիսի աշխուժության պատճառներն ակնհայտ են. Թեհրանն անհանգստացած է իր հյուսիսային սահմանների մոտ Արցախում ստատուս-քվոյի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակով: Նշում է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ռազմական գործողությունների ժամանակ իրանական դիրքորոշումը զգուշավորության բարձր մակարդակի վրա էր: Թեհրանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սակայն մասնագետն Իրանի այս պահվածքն այլ կերպ է մեկնաբանում:

Քաղաքագետի խոսքով` Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Իրանը երկու սկզբունքային դրվագներ է արձանագրել: Նախ` Սիրիայից ու Լիբիայից դեպի Կովկաս ահաբեկիչների արտահանման անթույլատրելիություն: Այդ առիթով Զարիֆն ու Լավրովը 2020թ. հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույցի ժամանակ նշված հարցի վերաբերյալ ընդհանուր մտահոգություն են հայտնել: Երկրորդը` խաղաղապահների միջամտություն, որոնք կներկայացնեին միայն տարածաշրջանային ուժերին: Վերջիններս, Իրանի տեսանկյունից, Թուրքիան ու Ռուսաստանն են:

Ռազմական գործողությունների ավարտից հետո, հիշեցնում է քաղաքագետը, Թեհրանը հրապարակային դժգոհություն հայտնեց Թուրքիայի նախագահի կողմից Բաքվում արված հայտարարության կապակցությամբ (որակվեց որպես Իրանի տարածքների նկատմամբ պահանջ, խմբ.): Իրանի համար կարևոր է ստատուս-քվոյի պահպանումը և հետագա էսկալացիայի բացառումը: Բայց, միևնույն ժամանակ, սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մարկեդոնովի պնդմամբ` Թեհրանը զգուշանում է, որ այլ տարբերակները կարող են հանգեցնել Կովկասի «ինտերնացիոնալիզացիային»:

Մարկեդոնովը եզրակացնում է, որ Զարիֆի այցը ենթադրում է անդրկովկասյան նոր իրողությունների գույքագրման փորձ: Նրա խոսքով` Իրանում ընդունված են զիլ հայտարարությունները և ցուցադրականությունը, բայց, միևնույն ժամանակ, ձգտում են «ձեռքը պահել զարկերակին»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021