Լուկաշենկոն նախագահության 25 տարիների ամենակարևոր որոշումներից մեկն է կայացրել

Բելառուսի նախագահի խոսքով` կայացված որոշումը, որն առաջիկայում կհրապարակվի, իր պաշտոնավարման ընթացքում ընդունված ամենասկզբունքային որոշումներից է: Հիշեցնենք` ապրիլի 22-ին նախատեսվում է Լուկաշենկոյի այցը Մոսկվա: Նախանշվում է, որ «շատ լուրջ հանդիպում է կայանալու», որին նախորդելու է Պուտինի ուղերձը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ քառորդ դար զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը` կայացրել է ամենակարևոր որոշումներից մեկը:

Մանրամասներ Լուկաշենկոն չի հայտնել, սակայն հավանական է համարել, որ այն կհրապարակվի դեկրետի տեսքով:

Բելառուսի նախագահի խոսքով` կայացված որոշումը, որն առաջիկայում կհրապարակվի, իր պաշտոնավարման ընթացքում ընդունված ամենասկզբունքային որոշումներից է:

Լուկաշենկոն իր կայացրած կարևոր որոշման մասին նաև հայտնել է, որ դրա իրականացման դեպքում իշխանության ընդդիմադիրների մոտ «ոչինչ չի ստացվի»:

Հավելենք, որ օրեր առաջ Մինսկ էր այցելել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, իսկ ապրիլի 22-ին նախատեսվում է Լուկաշենկոյի այցը Մոսկվա: Մամուլը նախանշում է, որ «շատ լուրջ հանդիպում է կայանալու», որին նախորդելու է Դաշնային ժողովին ուղղված ուղերձը:

Վալենտինա Մատվիենկոն նույնպես այն համարել է «կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություն, որն առանձնահատուկ նշանակություն է ունենալու»:

Ուշագրավ է, որ այս ամենին զուգահեռ տեղեկություններ են տարածվել ամերիկացիների կողմից Լուկաշենկոյի ֆիզիկական չեզոքացման նախապատրաստության մասին: Համարվում է, որ Պուտինի ուղերձից առաջ դրա տարածումը պատահական չի. դրանք փոխկապակցված են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021