Հնարավոր է՝ Մոսադն Ադրբեջանն է օգտագործել «միջուկային Սուլեյմանիի» սպանության համար

Այսօր Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է ԻԻՀ ՊՆ Հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, գիտնական-միջուկաբան և հրթիռագետ Մոհսեն Ֆահրիզադեն: Արտգործնախարարը մեղադրել է Իսրայելին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքները սպանության վայրից լուսանկարներ են հրապարակում՝ հաստատելով նրա սպանությունը: Տեղեկությունը հաստատել է նաև Իրանի Պաշտպանության նախարարությունը:

Ուշագրավ է, որ երկու տարի առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է Ֆահրիզադեի մասին՝ որպես միջուկային տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր մասնագետներից մեկի: Իսրայելցի նախկին պաշտոնյաներից մեկը Ֆահրիզադեին անվանել էր «միջուկային Սուլեյմանի»: Լիբանանյան աղբյուրն իր հերթին հիշեցրել է Նեթանյահուի հայտարարությունը. «Այս շաբաթ շատ բան արեցի, բայց չեմ կարող ասել, թե՝ ինչ»: Կարծիք են հայտնում, որ խոսքն անվանի գիտնականի սպանության մասին է, որը, նույն աղբյուրի տեղեկություններով, Թել Ավիվի և Վաշինգտոնի «ձեռքի գործն է»:

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանության գործում Իսրայելի մասնակցության նշանները՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել այդ հանցագործությունը: Տելեգրամ-ալիքներից մեկը (Ekhnar-e Suriye) իր հերթին պնդում է, որ «սիոնիստական ռեժիմի» ահաբեկիչները, ովքեր սպանել են գիտնականին, Իրանի տարածք են ներթափանցել Ադրբեջանից:

Լուսանկարներ՝ գիտնականի սպանության վայրից / © IRGC

Ինչպես արդեն հայտնի է՝ Բաքուն և Անկարան Սիրիայից շուրջ 4 հազար ահաբեկիչ են տեղափոխել Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու: Ռազմական գործողությունների ավարտից հետո վարձկան-ահաբեկիչները մնացել են Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում՝ Իրանի հետ սահմանին:

Որոշ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հիմնական թիրախն Արցախյան պատերազմում հենց Իրանն էր: Այդ մասին, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերին հայտարարեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Իրանն այս ընթացքում մեծ ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ անթույլատրելի համարելով իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայությունը:

Հավելենք նաև, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մ.Բ.Գալիբաֆը հայտարարել է, որ ժողովուրդը վճռական պատասխան է հասցնելու գիտնականի սպանության մեղավորներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021