Մոսկվան Ադրբեջանի կողմից Մի-24 ուղղաթիռի խոցումը «միտումնավոր» է որակել

Նախկին՝ «անզգուշաբար մահվան հանգեցնելու» հոդվածը խստացվել է՝ փոխարինվելով «Երկու կամ ավելի անձանց միտումնավոր սպանություն» հոդվածով:

Ռուսաստանի ռազմական հետաքննությունը խստացրել է այն հոդվածը, որով քննվում էր ադրբեջանական ՀՕՊ-ի կողմից Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի ոչնչացման գործը: Եթե նախկինում խոսքը ՌԴ ՔՕ 351 հոդվածի մասին էր («Թռիչքների կամ դրանց նախապատրաստության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մահվան»), ապա այժմ գործը վերադասակարգվել է որպես «Երկու կամ ավելի անձանց միտումնավոր սպանություն»:

Հոդվածի խստացման վերաբերյալ որոշումը, ինչպես հաղորդվում է, կայացվել է հետաքննական-օպերատիվ գործողությունների արդյունքների հիման վրա: Գործի հետաքննության տևողության մասին տեղեկություններ չեն նշվում:

Որպես գործի բարդություն է ընդգծվել այն հանգամանքը, որ կասկածյալները գտնվում են այլ պետութան տարածքում:

Հիշեցնենք, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է նոյեմբերի 9-ի երեկոյան՝ Հայաստանի Երասխ գյուղի տարածքում, որը սահմանակից են ադրբեջանական Նախիջևանից: Բաքուն ստանձնել է պատասխանատվությունը՝ խոստանալով պատժել մեղավորներին, սակայն խոստումը դեռ չի իրականացվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021