Թուրքիան միջուկային տեխնոլոգիաների համար բանակցում է Պակիստանի հետ
Ռազմական փորձագետները սա համարում են ամենավտանգավոր երևույթը, երբ «ոչ ադեկվատ, աշխարհաքաղաքական ցնորված գաղափարներով օսմանյան ֆյուրերի ձեռքում ատոմային զենք կարող է հայտնվել»:
Հնդկական աղբյուրների հաղորդմամբ՝ Պակիստանը և Թուրքիան ներկայումս ակտիվ բանակցություններ են վարում Անկարային մի շարք միջուկային, այդ թվում՝ ատոմային զենք ստեղծելու հետ անմիջական կապ ունեցող, տեխնոլոգիաներ փոխանցելու վերաբերյալ: Նշվում է, որ Էրդողանն անձամբ է պակիստանական բանակի գերագույն հրամանատարից խնդրել իրենց հետ կիսվել միջուկային զենքի տեխնոլոգիայով, ինչին Իսլամաբադը դրական պատասխան է տվել:
Խոսք է գնում նաև Թուրքիային հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու մասին: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ նաև հաղորդել էին, որ Թուրքիան արդեն, հնարավոր է, տիրապետում է որոշակի քանակությամբ պակիստանական արտադրության ցենտրիֆուգերի: Ռազմական փորձագետները սա համարում են ամենավտանգավոր երևույթը, երբ «ոչ ադեկվատ, աշխարհաքաղաքական ցնորված գաղափարներով օսմանյան ֆյուրերի ձեռքում ատոմային զենք կարող է հայտնվել»:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները