Ամերիկյան CSIS-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են Արցախյան պատերազմի դասերը

ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբանները կարևոր դասերի շարքում նշել են ժամանակակից, մոտակա գործողության ՀՕՊ համակարգերի բացակայությունը, վատ քողարկումը, մեծ կուտակումները, ինչպես նաև տարբեր զորատեսակների ներդաշնակեցումը:

Չնայած աշխարհի տարբեր հատվածներում զարգացող բուռն իրադարձություններին, Արցախի դեմ պատերազմը շարունակում է մեծ արդիականություն ունենալ` ժամանակակից օդային պատերազմների ուսումնասիրության համար արժանանալով բազմաթիվ հետազոտական կենտրոնների փորձագիտական շրջանակների ուշադրությանը:

Որպես ժամանակակից օդային և հրթիռային պատերազմի ոչ մեծ, սակայն խիստ կարևոր օրինակ` 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի դասերին անդրադարձել են ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանները:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած օդային պատերազմի հիմնական դասը լայնածավալ ՀՕՊ համակարգերի կարևորությունն էր: Հայաստանը և Ադրբեջանը մոտակա գործողության ՀՕՊ համակարգեր (SHORAD) ունեն սահմանափակ քանակությամբ ու որակով: Ադրբեջանն այդ բացը կարողացել է լրացնել դրոնների մեծ քանակության միջոցով:

Խոշոր տերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, մշակում և ծավալում են անօդաչուների հակազդեցության սեփական միջոցները, ներառյալ կինետիկ որսիչները, էլեկտրոնային խլացուցիչները և նույնիսկ անօդաչու թռչող սարքեր: Թեև այդպիսի տեխնոլոգիներ ներկայումս առկա են, սակայն դրանց գինը և քանակությունը թույլ չի տալիս անհրաժեշտ ծավալով տեղակայել, այդ թվում` մարտավարական մակարդակում: Զրահային և վերգետնյա ծանր այլ ստորաբաժանումները, հավանաբար խոցելի կլինեն, քանի դեռ SHORAD մոբիլ համակարգերը չբարելավվեն և չշատանան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևոր դասերից է պասիվ պաշտպանության անհրաժեշտությունը, որտեղ շեշտադրումն արվում է սեփական ուժերի քողարկման և հակառակորդին մոլորեցնելու վրա: Զինվորները պետք է սովորել ցանկացած պահի սահմանափակել իրենց էլեկտրոնային և ջերմային միջոցները: Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութերը վկայում են, որ երկուսն էլ պատրաստ չեն եղել պասիվ պաշտպանությանը և չեն ունեցել անհրաժեշտ միջոցները: Երկու կողմն էլ բաց են գործել, վատ են քողարկվել, կուտակումները շատ են եղել:

Այս հակամարտության դասերից է նաև, որ թեև որոշ զինատեսակներ չեն փոխում պատերազմի վարման բնույթը, սակայն նոր սպառազինության ներդաշնակեցումը ժամանակակից մարտադաշտ առավել մահաբեր է դարձնում: Անօդաչուների և հրետանու համադրումը Ադրբեջանի համար արդյունավետություն է ապահովել` հաջողությամբ հարվածելով հայկական ռազմական օբյեկտներին, տանկերին ու Ս300-ներին: Մասնավորապես, ՀՕՊ զորամասերին հասցված հարվածները սահմանափակել են հայկական բանակի` ադրբեջանական անօդաչուների դիմակայության հնարավորությունը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021