Զինված հակամարտությունները մուտք են գործում տիեզերք ու կիբերտարածություն — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Զինված հակամարտությունները մուտք են գործում տիեզերք ու կիբերտարածություն

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի խոսքով` համաշխարհային անվտանգության սպառնալիք է նոր զինատեսակների ի հայտ գալը, որոնք արմատապես փոխում են ուժերի դասավորությունը: Գեներալը շեշտում է, որ սպառազինության մրցակցությունը մուտք է գործում նաև տիեզերք ու կիբերտարածություն, ինչը հանգեցնելու է պատերազմի վարման սկզբունքների և մեթոդների փոփոխության:

Զինված հակամարտությունները մուտք են գործում տիեզերք ու կիբերտարածություն / © pxhere.com

ՌԴ ՊՆ տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ աշխարհում լրջագույն մարտահրավերներն ու անվտանգության սպառնալիքներն արտահայտվում են մի քանի ուղղություններում:

Գեներալի խոսքով` նախ` ներկայումս դիտարկվում է նոր աշխարհակարգի ձևավորում, երկրները ներքաշվում են «նոր սառը պատերազմի» մեջ, պետությունները բաժանվում են «յուրայինների» և «օտարների»: Ընդ որում` «օտարները» հայեցակարգային փաստաթղթերում արձանագրվում են որպես հակառակորդները:

Երկրորդ. Ֆոմինի խոսքով` տեղի է ունենում միջազգային հարաբերությունների, անվտանգային կայացած համակարգերի փլուզում, նվազեցվում է միջազգային այն կազմակերպությունների դերակատարումը, որոնք անվտանգության ոլորտում կոլեկտիվ որոշումների ընդունման գործիքներ են:

Գեներալի խոսքով` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում համաշխարհային և տարածաշրջանային կայունության հիմքերը պայմանավորող միջազգային իրավունքի փոխարեն ստեղծվում է կարգ` հիմնված ինչ-որ կանոնների վրա, որոնք հայտնի չէ, թե ում կողմից են առաջ քաշվել և թե ովքեր են սատարում դրանց: Այդ կանոնները նաև ոչ մի տեղ գրված չեն և ձեռնտու են միայն նրանց, ովքեր հենց հնարել են այդ նոր կարգերը:

Երրորդ վտանգը, ինչպես նշել է գեներալ Ֆոմինը, նոր զինատեսակների ի հայտ գալն է, որոնք արմատապես փոխում են ուժերի հավասարակշռությունը ժամանակակից աշխարհում: Նրա խոսքով` սպառազինության մրցակցությունը մուտք է գործում նաև տիեզերք ու կիբերտարածություն: Գեներալը շեշտում է, որ դա հանգեցնելու է պատերազմի վարման սկզբունքների և մեթոդների փոփոխության:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.