Չինական Յուհան քաղաքը՝ Instagram-ում. նոր վիրուսը նոր նկարների ու տեսանյութերի առիթ է ստեղծել

Դատարկ փողոցներ, չգործող հասարակական տրանսպորտ, շնչադիմակներ. Յուհանի մոտ 12 մլն բնակիչներն արգելափակվել են քաղաքում և չեն կարող հեռանալ այնտեղից:

Մենք արդեն մանրամասն անդրադարձել ենք դեկտեմբերի վերջին Չինաստանում ծագած և դեռևս ակտիվորեն տարածվող նոր կորոնավիրուսի մասին: Զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել:

Վիրուսի տարածումը կանխելու նպատակով չինական իշխանությունները փակել են Յուհան քաղաքի ելքերն ու մուտքերը, սահմանափակումներ են մտցվել նաև հարևան քաղաքներում: Մինչ այդ քաղաքներից զբոսաշրջիկներն ու տեղացիները սկսել են զանգվածաբար հեռանալ, ինչի հետևանքով հերթեր են գոյացել կայարաններում ու օդանավակայաններում:

Քաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են նկարներ, տեսանյութեր: Հաճախ դրանք տեղադրվում են տեղական WeChat-ում: Բայց, չնայած սահմանափակումներին, տեղացիները կարողանում են շրջանցել այդ սահմանափակումներն ու գտնում են նաև Instagram-ում հրապարակելու տարբերակներ:

Այս շաբաթ ես Յուհանում էի. մահացու վիրուսի էպիկենտրոնում, որը տարածվում է ամբողջ աշխարհում: Այնտեղ զրուցել եմ բնակիչների հետ, ովքեր նյարդայնանում են, դիմակներ են կրում և այցելում են հիվանդանոցներ: Դպրոցները, վաճառակետերը և տաճարները փակվում են, ոմանք լքում են քաղաքը:

Տեղի շուկաներում և խանութներում հանդիպում են մարդկանց կուտակումներ, ովքեր խոշոր գնումներ են կատարում: Իշխանությունները կոչ են արել բնակարաններից դուրս չգալ, մինչև իրավիճակը չկարգավորվի:

Չինաստան, Յուհանի բնակիչներին արգելված է լքել քաղաքը՝ թոքաբորբի պատճառով: Քաղաքի բնակչությունը մոտ 12 մլն է: Համեմատության համար՝ Մոսկվայում 2019թ. տվյալներով 12,5 մլն մարդ է բնակվում:
Յուհանի շրջափակում
Չինաստանը դադարեցնում է օդանավակայանների աշխատանքը կորոնավիրուսի էպիկենտրոն Յուհան քաղաքում: Հրամայված է փակել քաղաքը, ինչը կհանգեցնի խուճապի և զայրույթի: Վաշինգտոն նահանգն ու CDC-ն հաստատել են ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսի գրանցումը:
Կորոնավիրուսի պատճառով չկարողացանք հեռանալ:
Երբ 11 մլն-անոց քաղաքը փակվել է, Caixin-ի թղթակիցները որոշել են մնալ՝ Յուհանի համաճարակը փաստագրելու:
Յուհանն այսօր. քաղաքն արգելափակված է:
Յուհանում մարդիկ գրոհել են շուկաները՝ սնունդ պահուստավորելու:
Հունվարի 23-ի առավոտյան ժամը 10-ին Չինաստանը պաշտոնապես արգելափակել է Յուհանը: Քաղաքը խուճապի մեջ է: Ոստիկանությունը հայտնվել է բոլոր կետերում, օդանավակայաններում, մետրոյի կայարաններում, կանգառներում և այլն: Տրանսպորտի արգելափակումը վիրուսի տարածումը կանխելու լավագույն լուծումն է: Տեսանյութում երկաթուղային կայարանն է. ոստիկանությունը փակել է մուտքը:
Հիմա վատ չէ:
Չինական իշխանություններին շնորհակալություն դիմակների համար:
Առավոտյան 2:59-ին արթնացանք և իմացանք, որ Յուհանը պատրաստվում են արգելափակել: Մեկնեցինք կայարան և արդեն 7:00-ին գնացքում էինք: Ինչքան գիտեմ՝ Յուհանում օտարերկրյա լրագրողներ չեն մնացել, միայն տեղացի լրագրողներն են:
Երբ վերջին չվերթով հեռացել եք Յուհանից, իսկ Սինինի լավ մարդիկ այնքան էլ ուրախ չեն ձեր ժամանման համար:
Պայմանավորված նրանով, որ Յուհանն արգելափակված է կորոնավիրուսի պատճառով, տեղացիները դիմակներով գնումներ են կատարում սուպերմարկետներից:
Չինական Յուհան քաղաքը վիրուսի համաճարակի պատճառով մեկուսացված է:
Չինական Յուհան քաղաքում աշխատակիցը ախտահանում է երկաթուղային կայարանը:

Հավելենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների կապակցությամբ հրավիրված Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նիստից հետո երկրի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսն արագորեն է տարածվում: Նրա խոսքով՝ իրավիճակը ծանր է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021