Dodge-ն աշխարհի ամենահզոր քրոսովերն է ստեղծել
Durango-ի թարմացված SRT Hellcat նոր մոդիֆիկացիան իր դասի սերիական ավտոմեքենաներից ամենահզորն է:
Dodge ապրանքանիշն իրականացրել է Durango քրոսովերի՝ նախատեսված թարմացումը, որի վերջին սերունդը թողարկվել է 2010թ.: Այս ընթացքում մեքենան արդեն մեկ անգամ վերափոխվել է, իսկ 2020թ. տեղի է ունեցել մոդելի երկրորդ մոդեռնիզացումը, որը տեխնիկական փոփոխությունների տեսանկյունից ամենահետաքրքիրն է եղել:

Արտաքինից թարմացված Dodge Durango-ն նախկին տարբերակից կարելի է տարբերել լուսադիոդային լուսարձակներով և վերամշակված լապտերներով, բախարգելով (բամպեր), ինչպես նաև ռադիատորի ցանցային ճաղավանդակով: Սրահում հայտնվել է լիովին նոր առաջնամաս, որի կենտրոնական հատվածը շրջված է դեպի վարորդը:

Ձայնարկիչ նոր համակարգը՝ Uconnect 5-ը, հագեցած է գործառույթներով և աշխատում է նախորդից հինգ անգամ ավելի արագ:

Նորույթի գլխավոր առանձնահատկություններից է SRT Hellcat տարբերակը, որն օժտել են 6,2 լիտրանոց բենզինային Hemi V8 կոմպրեսորով շարժիչով: Ագրեգատի հզորությունը 720 լ/վ է, ինչն ամերիկյան քրոսովերին դարձնում է աշխարհում իր դասի սերիական ավտոմեքենաներից լավագույնը:

Հզորությամբ մոտ մրցակիցը 717-սերիանոց Jeep Grand Cherokee Trackhawk-ը, որի հիման վրա էլ ստեղծվել է Dodge Durango SRT Hellcat-ը:

Նոր մոդիֆիկացիան ավելի հզոր է, քան առավել թանկարժեք 600-անոց Audi RS Q8-ը, 650-անոց Lamborghini Urus-ը և 680-անոց Cayenne Turbo S E-Hybrid-ը, ինչպես նաև մի շարք այլ քրոսովերներ:

Durango SRT Hellcat-ն օժտված է փոխանցման 8-աստիճանանոց ինքնաշխատ տուփով: Մոդիֆիկացիայում ամրացված է նաև թափքը, վերադասավորված է կախոցը՝ ադապտային ամորտիզատորներով, իսկ հաստիքային արգելակները փոխարինված են Brembo-ի՝ առավել հզոր մեխանիզմներով: Հայտնվել է թափքի ավելի ագրեսիվ աերոդինամիկ ծածկոց և սրահում սպորտային հարդարանք:

Լիաքարշակ քրոսովերը 100 կմ/ժ արագությանը հասնում է 3,5 վայրկյանում և կարող է զարգացնել մինչև 290 կմ/ժ արագություն: Մոդելը հնարավոր է պատվիրել նաև 7-տեղանի տարբերակով: Աշխարհի ամենահզոր քրոսովերը գործնականում կարող է ձգել 4 տոննա կշռող կցորդ:

Հաղորդվում է, որ հյուսիսամերիկյան շուկայում Dodge Durango SRT Hellcat-ը կհայտնվի 2021թ. սկզբին:
Հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանն արդեն 30 տարի ենթարկվում է թուրքական զավթողական քաղաքականությանը: Նոր ուղիները հնարավոր կլինի շահագործել միլիոնավոր դոլարների ներդրումների գնով` դրա դիմաց տարեկան մի քանի տասնյակ մլն դոլարների շահույթ ստանալով, սակայն քաղաքականապես ու ընդհանրապես` կտուժի:
Նախկինում մի քանի անգամ խոսվել է Հայաստանում ֆրանսիական բազայի ստեղծման ծրագրերի մասին, իսկ այժմ նշվում է, որ ֆրանսիական ուժերը Հայաստան կարող են տեղափոխվել Վրաստանի տարածքից:
Հակոբ Արշակյանի հաղորդմամբ` այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ ՕԳ-7Վ-ն պետական փորձարկումներ է անցել, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։
Նշվում է, որ ներդրողը մտադիր է ռազմաարդյունաբերական գոտի ստեղծել, այնտեղ արտադրել զրահամեքենաներ, սակայն Կառավարությունը չի թույլատրում: Վահան Քերոբյանի խոսքով` ինքն է կանգնեցրել այդ նախագծի որոշման կայացումը, քանի որ «այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։
Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ: Այս գործընթացի մասն են համարվում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում: Փարիզին կարող են միանալ նաև Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:
Նախկինում մի քանի անգամ խոսվել է Հայաստանում ֆրանսիական բազայի ստեղծման ծրագրերի մասին, իսկ այժմ նշվում է, որ ֆրանսիական ուժերը Հայաստան կարող են տեղափոխվել Վրաստանի տարածքից:
Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
Մեկնաբանությունները