Sony World Photography Awards մրցույթի հաղթողների անունները հայտնի են դարձել
Էկոակտիվիստներ, ձկնորսական հյուղակներ, ծիսական դարպասներ, թեփամորթներ և մայրություն. 2020թ. հենց այսպիսի թեմաներն են հաղթանակ պարգևել լուսանկարների հեղինակներին:
Լուսանկարների համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Sony World Photography Awards ամենամյա մրցույթի հաղթողների անունները: Աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթողին ընտրում են չորս անվանակարգերում. «Պրոֆեսիոնալ», «Բաց մրցույթ», «Երիտասարդ լուսանկարիչ» և «Ուսանողական լուսանկար»: Այս տարի մասնագիտական մրցույթին ուղարկվել է 135 հազար լուսանկար՝ աշխարհի 203 երկրից: Լավագույն պրոֆեսիոնալ լուսանկարիչ է ճանաչվել ուրուգվայացի Պաբլո Ալբարենգան:
Լուսանկարչին հաղթանակ է շնորհվել «Դիմադրության սերունդ» անվամբ նկարների շարքի համար: Այն ներկայացնում է Լատինական Ամերիկայի՝ անհետացման վտանգի ներքո գտնվող տարածքները՝ ակտիվիստների լուսանկարներով, ովքեր պայքարում են մայրցամաքի բնության պահպանման համար:
«Ճարտարապետություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել Սանդրա Գերբերը և նրա ձմեռային շարքը՝ Վինիպետ լճի ձկնորսական հյուղակների լուսանկարներով: Սանդրայի արտահայտիչ և միմիալիստական լուսանկարները միանգամից աչք են ծակում:
«Շրջակա միջավայր» անվանակարգում հաղթանակ է շնորհվել գերմանացի Ռոբին Հինշին: Նրա՝ «Վախալա» անունը ստացած շարքը ցուցադրում է արդյունաբերության և նավթարդյունաբերության ազդեցությունը բնության՝ Նիգեր գետի դելտայի և այնտեղ բնակվող մարդկանց վրա:
Եվս մեկ գերմանացի՝ Ռոնի Բեգներտը, լավագույնն է ճանաչվել բնապատկերներով: Նա մրցույթի համար տորիիների (ճապ.թրգմ.՝ թռչնի թառ, սինտո կրոնի ծիսական կառույցներ Ճապոնիայում) լուսանկարների շարք է ուղարկել:
«Բնության աշխարհ և վայրի բնություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Թեփամորթները՝ ճգնաժամում» շարքը: Բրենտ Ստինտոնի լուսանկարները Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդկանց ուշադրությունն են հրավիրում հանցախմբերի և կենդանիների անվերահսկելի սպանդի խնդիրների վրա:
«Անմահության կորպորացիա» հավաքածուն իտալացի Ալեսանդրո Գանդոլֆիին հաղթանակ է բերել «Նատյուրմորտ» շարքում: Նրա լուսանկարները բացարձակ տարբեր պատկերներ են ներկայացնում, բայց միավորվում են կյանքի վերջի ու անընդհատության գաղափարում:
Ռուսաստանցի Մարիա Կոկունովան լավագույնն է ճանաչվել «Բահայտում» անվանակարգում: Շուրջ չորս տարի նա անցկացրել է իր ընտանիքի հետ աշխարհից փաստացի մեկուսացած՝ գյուղական տանը, և բախվել է տագնապի աճին, մահվան վախին և այլ «ներքին դևերի»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հաբլ աստղադիտակը լուսանկարել է գալակտիկա, որը նման է մարդկային դեմքի: Այն հայտնաբերվել էր դեռ 1966թ., սակայն նրա բաղադրիչների տեղադիրքը ժամանակի ընթացքում որոշակի փոփոխվել է:
Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա



























