Ամենաանվտանգ երկրների շարքում Հայաստանը 11-րդ հորիզոնականում է

Numbeo ընկերությունը, հաշվի առնելով կյանքի որակի հետ կապված վիճակագրությունը, հրապարակել է աշխարհի 135 երկրներում անվտանգության և հանցավորության սանդղակը. ամենաանվտանգ երկիրը Քաթարն է, ամենավտանգավորը` Վենեսուելան: Հայաստանը հարևաններից միայն Վրաստանին է զիջում:

Numbeo ընկերության ամենամյա վիճակագրությունը վերաբերում է աշխարհի 135 երկրներում հանցագործությունների և անվտանգության մակարդակին:

Ըստ այդմ` հրապարակված սանդղակի առաջին հորիզոնականում Քաթարն է` հանցավորության 12,29 և անվտանգության 87,71 ցուցանիշներով: Անվտանգ երկրների առաջին տասնյակում են նաև Թայվանը, ԱՄԷ-ն, Օմանը, Մանի կղզիները, Շվեյցարիան, Հոնկոնգը, Սլովենիան, Ճապոնիան և Վրաստանը: 11-րդ հորիզոնականում Հայաստանն է` հանցավորության 23,35 և անվտանգության 76,65 ցուցանիշներով:

Հայաստանը 11-րդ հորիզոնականում է / © Numbeo

Աշխարհի հզոր պետություններից Չինաստանը 30-րդ տեղում է, Ռուսաստանը` 52, Միացյալ Թագավորությունը` 71, ԱՄՆ-ը` 80, Ֆրանսիան` 89:

Աշխարհի հզոր երկրները` ըստ անվտանգության ու հանցավորության ցուցանիշների / © Numbeo

Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանը 32-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 51-րդ, Իրանը` 88-րդ: ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը 97-րդ, Բելառուսը` 114-րդ հորիզոնականում են:

Անվտանգության և հանցավորության ցուցանիշներով 135 երկրների շարքում վերջին հորիզոնականներն են զբաղեցնում Աֆղանստանը (132-րդ), Հարավային Աֆրիկան (133), Պապուա Նոր Գվինեան (134): Վենեսուելան հրապարակված ցանկում վերջին` 135-րդ հորիզոնականում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021