Փորձագետներ. մեդիագրագիտության պակասն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է դառնում

Կեղծ տեղեկությունները համարվում են հասարակական անվտանգության սպառնալիք: Թեև խնդիրն ամբողջ աշխարհում է առկա, սակայն Հայաստանում այն առավել զգայուն է ու օր օրի ավելի վտանգավոր է դառնում. լավագույն օրինակը՝ կորոնավիրուսի նկատմամբ թերահավատությունն ու կարանտինային կանոններին չհետևելն են՝ հենց մեդիագրագիտության բացակայության պատճառով:

Ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ի հայտ է եկել մի խնդիր, որն իր տարբեր անվանումներով (ֆեյք, կեղծ լուրեր, ապատեղեկատվություն, մանիպուլյացիա, քարոզչություն և այլն) իրենից ենթադրում է հասարակական անվտանգության սպառնալիք:

Այնպիսի զգայուն հասարակություններում ու պետություններում, ինչպիսին Հայաստանն է, այն վերաճում է և արդեն որոշակի դրսևորումներով վերաճել է ազգային անվտանգության սպառնալիքի: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այն նույնիսկ «ողբերգություն» է որակում:

Վերջինս, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ, խնդիրը կապում են ոչ այնքան համապատասխան կառույցների թերացման, այլև՝ մեդիագրագիտության հետ. կրթական ցածր մակարդակն էականորեն նպաստում է որևէ կենտրոնից արձակված կեղծ լուրի տարածմանը: Եվ որևէ այլ ոլորտի մասնագետ կամ կրթություն ստացած քաղաքացին մեդիագրագիտության առումով նույնպես խոցելի է:

Առաջին հայացքից գուցե թվա, թե «տեղեկություն է, կտարածվի՝ առանց հետևանքների», սակայն երբեմն դրանք անմիջական անվտանգությանը սպառնացող երևույթ կարող են լինել: Օրինակ՝ նման իրավիճակ էր 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, երբ հակառակորդի կողմից հայկական տիրույթում խուճապ առաջացնող լուրեր էին տարածվում, կամ ներկայումս՝ Արցախում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ապատեղեկատվությունն է, որն արվում է ադրբեջանական «մեդիալաբորատորիաներում»՝ հայկական անուններով ու հայերեն գրառումներով, ըստ որոնց՝ «Արցախի հիվանդանոցում շուրջ 10 հազար մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով»:

Այս օրինակով երևում է, որ եթե հայ օգտատերերը փորձեն ծանոթանալ Արցախի հիվանդանոցում և ընդհանրապես՝ աշխարհի հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի վերաբերյալ բաց տեղեկություններին, ապա այդ կեղծ լուրը պարզապես անուշադրության կմատնվի: Նույն կերպ նաև այլ դեպքերում, երբ պարզապես անհրաժեշտ է ստուգել, թեկուզ սովորական «google որոնմամբ»:

Օրերս խոսել ենք կորոնավիրուսի վարակի վերաբերյալ տեղեկությունների նկատմամբ Հայաստանում առկա թերահավատության մասին: Եվ այսօր արդեն ականատես եղանք վարակվածների թվի կտրուկ մեծացմանը, իսկ մահացությունների թիվը հասավ 28-ի: Մինչդեռ կրթության՝ գոնե բավարար մակարդակը թույլ կտար կարդալ մեր կամ այլ աղբյուրների հրապարակած ստուգված, հղումներով ու փաստարկված նյութերը:

Մեկ այլ խնդիր է լրատվական դաշտը. հայկական ԶԼՄ-ները ողողված են «դիտում ապահովող» վերնագրերով, «սենսացիոն», բայց իրականում կեղծ տեղեկություններով, իսկ պետական կառույցների կայքերը՝ հերքումներով կամ հերքման պահանջներով: Բայց, ինչպես ասում են, «կա պահանջարկ, կլինի նաև առաջարկը». եթե սկսենք զտել այդ լրատվականները՝ ըստ արժանահավատ ու որակյալ հոդվածների՝ հաճախ ստուգելով հրապարակման իսկությունը, ապա կարճ ժամանակ անց այդ կայքերը կաշխատեն իրենց մակարդակի վրա և, գուցե, սկսեն մեզ նման գիտական ու ստուգված տեղեկություններ մատուցել:

Այս թեմային Սամվել Մարտիրոսյանի գրառումից դեռևս երկու շաբաթ առաջ անդրադարձել է գիտական առաջատար կայքերից մեկի՝ Naked Science-ի հիմնադիրը, ով գործում է նաև հայկական մեդիատիրույթում:

Հավելենք, որ ներկայումս պետական ու հասարակական շրջանակներում խնդիրն արդիական է համարվում. ԶԼՄ-ների թեմային օրերս անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսքի ազատության և «չլրատվամիջոցներին» վերաբերյալ խոսեց նաև Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը: Սակայն, ինչպես տեսնում ենք, ֆեյք ու նորելուկ կայքերը շարունակում են ողողել սոցցանցերը՝ վայելելով մեդիա կրթության ցածր մակարդակ ունեցող ընթերցողների աջակցությունը: Թերևս, խնդրի պատասխանատուն նախ և առաջ կրթական գերատեսչությունն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021