Ապրիլի 25, 2020, 09:58
Խմբագրություն Hovhannisyan
552

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 81 նոր դեպք է հաստատվել

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 1677-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացության մեկ նոր դեպք է գրանցվել, առողջացել են 75-ը: Փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ:

© Նորքի ԻԿՀ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր 1677 դեպք՝ վերջին օրվա ընթացքում ավելանալով 81-ով:

Նախորդ 24 ժամում մահացության մեկ նոր դեպք է գրանցվել. պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2622493491325097

Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 803-ի: Վերջին օրվա ընթացքում բուժվել է 75 մարդ: Հաղորդվել է նաև, որ Արտաշատի ԲԿ-ից դուրս են գրվել նաև ծանր վիճակում գտնվող 1 և միջին ծանրությամբ՝ 2 քաղաքացի:

https://www.facebook.com/a.a.smbatyan/videos/2607328389544604/
Ծանր ընթացքից հետո առողջացել է / © Արտյոմ Սմբատյան

Նրանց ուղեկցել են ծափահարություններով:

Ապրիլի 24-ին կատարվել է 790 թեստավորում, որից 709-ը բացասական են եղել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն