Tesla-ն «ձանձրալի գործերի» համար մարդակերպ ռոբոտ կստեղծի — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Tesla-ն «ձանձրալի գործերի» համար մարդակերպ ռոբոտ կստեղծի

Էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը կստեղծի Tesla Bot` մարդակերպ ռոբոտ, որի նախատիպը պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի:

Tesla Bot / © Tesla

Իլոն Մասկը հայտարարել է Tesla Bot ստեղծելու ուղղությամբ աշխատելու մասին: Ռոբոտի վրա մասամբ օգտագործվելու են այն լուծումները, որոնք ընկերությունը կիրառել է իր մեքենաների արհեստական բանականության համար: Անձամբ Մասկի խոսքով` էլեկտրամոբիլներն արդեն կարելի է դիտարկել որպես «կիսաբանական ռոբոտներ»:

Tesla Bot-ն ունենալու է 173 սմ հասակ, իսկ քաշը կլինի 57 կգ: Դասական իմաստով դեմք ռոբոտը չի ունենալու. դրա փոխարեն կտեղադրվի էկրան` անհրաժեշտ տեղեկատվության ցուցադրման համար:

Ենթադրվում է, որ Tesla Bot-ը կկարողանա ժամում մոտ 8 կմ արագություն զարգացնել և տեղափոխել 20 կգ-անոց բեռներ: Համակարգի էլեկտրոնային հիմքը Dojo ինքնաշխատ համակարգիչն ու նեյրոնային ցանցերն են: Տեղաշարժման համար պատասխանատու են տեսախցիկները:

Tesla Bot / © Tesla

Այս ամենը ռոբոտին հնարավորություն կտալ կատարել բազմաթիվ առաջադրանքներ, մասնավորապես, առօրյա «ձանձրալի» պարտականություններ, ինչպիսին է, օրինակ, խանութից գնումներ կատարելը:

Tesla Bot / © Tesla

Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ռոբոտը գործնականում ինչպես է աշխատելու: Ներկայացման ժամանակ հանդես է եկել դերասանը` ռոբոտի հանդերձանքով, սակայն Մասկը մտադիր է հավակնոտ նախաձեռնությունն իրականություն դարձնել:

Tesla Bot / © Tesla

Ինչպես նշվում է, Tesla Bot-ի նախատիպը կարող է հայտնվել արդեն հաջորդ տարի:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.