Categories: Սոցցանցեր

«Թեժ» Ազգային ժողովն օգտատերերի կատակների ու մեմերի առարկա է դարձել

Սոցցանցերի օգտատերերն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքի վերաբերյալ այլևս զարմանքի գրառումներ չեն կատարում. դրանց փոխարինելու են եկել հումորային մեկնաբանություններն ու մեմերը: Մեր ընթերցողի համար առանձնացրել ենք ամենաուշագրավները:

Սոցցանցերի օգտատերերն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքի վերաբերյալ այլևս զարմանքի գրառումներ չեն կատարում. դրանց փոխարինելու են եկել հումորային մեկնաբանություններն ու մեմերը: Մեր ընթերցողի համար առանձնացրել ենք ամենաուշագրավները:

Այսպես, պատգամավորների կռվի տեսարանը համեմատել են հայկական պարերի հետ` «յարխուշտա», «քոչարի» և այլն:

Պատգամավորների «պարը» / © Armenpress, FB

Օգտատերերը նաև նոր անեկդոտներ են հորինել.

Պատգամավորների երեխաներն իրենց ծնողներին.
— Պապ, մամ, էսօր ԱԺ-ում ձեզ խելոք կպահեք, չարություն չանեք, կռիվ չանեք, մեր վրա խոսակցություն չբերեք, մենք ձեր փոխարեն ամաչում ենք՝ բակի երեխաների ուրախությունն եք դարձել:
ԱՄՈԹ Է / © Andranik Hakobyan, FB

Ազգային ժողովում տեղի ունեցածը նաև մեմերի առիթ է դարձել.

Մեմ` ԱԺ-ից / © Zona Positive

Պետական պահպանության մեծ թվով ծառայողների ներկայությունը համեմատել են այսօր մեկնարկած պահեստազորայինների զորավարժության հետ.

Հայաստանում մեկնարկեց եռամսյա զորավարժությունները / © Zona Positive

Իսկ Անի Վարդանյանը կարծում է, թե պետք է Ազգային ժողով գնալ «կիմանոյով» (մարզական համազգեստ, խմբ.).

Բա որ ասում եմ կիմանոյով պետք է գալ նիստերի… / © Ani Vardanian

Կա նաև համեմատություն «Կիսաբաց լուսամուտների» հետ.

Կիսաբաց լուսամուտները չի՞ / © Карен Каренян

Օգտատերերից մեկը խորհրդարանում կատարվող «իրադարձությունների» համատեքստում հրապարակել է դեռևս 2018թ. արված լուսանկարը, որտեղ Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանն ԱԺ-ում Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների ակցիայից «ալերգիա» ուներ.

Փաստորեն դու շուտվանից գիտեի՞ր, որ սրանից «լավ հոտ» չի գալիս / © Alla Yeganyan

Մեկնաբանություններում Գորգիսյանին են դիմել` նշելով. «Փաստորեն դու շուտվանից գիտեի՞ր, որ սրանից «լավ հոտ» չի գալիս»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021