Ոստիկանական ժետոնն է փրկել Արարատի կյանքը

Պատերազմին մասնակցելու համար Արցախ մեկնած ոստիկանը վիրավորվել է Շուշիի Մշակույթի տանը` հրթիռակոծության հետևանքով: Պարզվել է, որ նրա սիրտը բեկորի հարվածից ծառայողական ժետոնն է պաշտպանել:

Արարատ Մինասյանը, ում կյանքը փաստացի փրկել է ծոցագրպանում տեղադրված ծառայողական մետաղանիշը (ժետոնը), Ոստիկանության Իջևանի բաժանմունքի պարեկային ծառայության հրամանատարի օգնականն է, առաջին ջոկի հրամանատարը, կոչումով` ավագ:

Արարատը պատմել է, որ, տեղեկանալով պատերազմի վերսկսման մասին, իր ընկերների հետ սեպտեմբերի 28-ին մեկնել է Վանաձոր` զինվորական պատրաստություն անցնելու, և հոկտեմբերի 3-ին մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 4-ին (դստեր ծննդյան օրը) զանգել է տուն ու շնորհավորել, բայց չի ասել, որ մարտական գործողությունների է մասնակցում: Նույն օրը Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով Արարատը վիրավորում է ստացել:

Արարատի կյանքը փրկած ժետոնը / © Armtimes

Հայրենիքը պաշտպանելու մեկնած ոստիկանը պատմել է, որ ուշքի է եկել, երբ արդեն փլատակների տակ էր, չի կարողացել շարժվել: Ընկերները նրան դուրս են բերել, տեղափոխել Շուշիի բուժկետ, իսկ արյունահոսությունը դադարեցնելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտ, ապա` Երևան:

Պատերազմ մեկնած ոստիկանները / © Armtimes

Մայրաքաղաք հասնելուց հետո Արարատը նկատել է, որ սրտի հատվածում բազմաթիվ վնասվածքներ կան, բայց սիրտն անվնաս է: Պատմել է, որ մարտի դաշտում ծառայողական ժետոնը միշտ գրպանում է եղել: Հրամանատարն է ցույց տվել, որ հենց այդ ժետոնն է փրկել Արարատի կյանքը: Նա նկատել է, որ մետաղանիշն իսկապես վնասված է. Արարատի սիրտը պաշտպանել է բեկորներից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021