Հունվարի 25, 2021, 17:43
Խմբագրություն Hovhannisyan
585

Հայկական բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման

Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարերով ջարդել են հայկական բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում քրեական գործ է հարուցել:

Բեռնատարներ / © Ati.su / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաստատել է տեղեկությունները, որ գիշերը դեպի ՀՀ սահման շարժվող հայկական բեռնատարների ուղղությամբ քարեր են նետվել` վնասելով մեքենաները և դիմելով փախուստի: Դեսպանության հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում:

Նշվում է, որ անհայտ անձինք քարերով ջարդել են որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Դեսպանությունը հայտնում է, որ դեպքից հետո բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում քրեական գործ է հարուցել։ Նշվում է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք է կատարում մեղավորներին օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու և նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով:

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Վրաստանի Մառնեուլի քաղաքի մոտ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական բեռնատարներին:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն