Ադրբեջանական կողմի կորուստները գերազանցել են 15 հազարը
Արցախի արտաքին գործերի նախկին նախարարի տեղեկություններով` աշնանը Արցախի դեմ ծավալած պատերազմի ընթացքում Ադրբեջանն ունեցել է 15-18 հազար կենդանի ուժի կորուստ, վիրավորների թիվը` երեք անգամ ավելի:
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա, հանգել է եզրակացության, որ աշնանը Արցախի դեմ ծավալած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի մարդկային կորուստները կազմել են 15-18 հազար:
Մելիքյանի խոսքով` վիրավորների թիվը երեք անգամ ավելի մեծ է: Արցախի նախկին նախարարը նշել է, որ ադրբեջանական բանակի իրական մարտունակությունը կոտրված է, ավելին` թշնամին կիրառել է իր էլիտար ստորաբաժանումները, այդ թվում` թուրքերից կազմված: Ըստ այդմ` Մելիքյանը Հայաստանի քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել «միացնել ուղեղները»:
Հավելենք, որ այլ տեղեկությունների համաձայն` դեռևս հոկտեմբերի երկրորդ կեսին ադրբեջանական կողմն ունեցել է 10-12 հազարի հասնող մարդկային ուժի կորուստ: Ընդ որում` նշված ժամանակահատվածում դեռևս Շուշիի համար ահեղ մարտերը տեղի չէին ունեցել: Ուստի հավանական է համարվում, որ Մելիքյանի հնչեցրած թվերը մոտ լինեն իրականությանը:
Մեկնաբանությունները