Հայաստանում Covid-19-ով վարակվածության նոր դեպքերը 257-ն են — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

Հայաստանում Covid-19-ով վարակվածության նոր դեպքերը 257-ն են

Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում դարձել է 3101: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, առողջացել են 128-ը:

Բուժաշխատողներ / © Kirill Zykov (MMA)

Նախորդ օրը կատարված թեստերից 3878-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 247839 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 46376-ի, նրանցից 42069-ն ապաքինվել են:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 923-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.