Հայաստանում ևս 2 հոգու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. (upd.) — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Հայաստանում ևս 2 հոգու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. (upd.)

Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` նոր վարակումները կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հայաստանում վարակվածների թիվը հասավ 15-ի:

Մեծ մասին վարակել է Իտալիայից վերադարձած էջմիածնեցին / ©Newstime

ՀՀ Առողջապահության նախարարը հայտնել է, որ ևս 38 հետազոտություն է իրականացվել, որոնցից 36-ը բացասական են եղել, իսկ 2-ը` դրական. նրանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել է: Այսպիսով՝ Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի:

Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները…

Опубликовано Arsen Torosyan Суббота, 14 марта 2020 г.

Արսեն Թորոսյանը նշել է, որ վերջին երկու վարակվածները նույնպես համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ: Նախարարի հաղորդմամբ՝ նրանք ի սկզբանե մեկուսացված են եղել: 15 հոգուց միայն մեկն ունի թոքաբորբ:

UPD 1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Վարակվածության նոր դեպքերը կապված են Էջմիածնի նշանդրեքի հետ:

Կորոնավիրուս. իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 14 марта 2020 г.
Փաշինյանը նոր մանրամասներ է ներկայացնում / © Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջ

Փաշինյանը նշել է, որ շուրջ 200 մարդ մեկուսացված է: Նրա խոսքով՝ առաջին վարակվածը, ով Իրանից էր վերադարձել, արդեն գրեթե առողջացել է. մոտ օրերս վերջնական թեստավորում կանցնի: Վարչապետը հայտնել է նաև, որ իր և Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են եղել. Covid-19-ով վարակված չէ:

UPD 2. Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի. երկու նոր վարակվածները շփում են ունեցել էջմիածնեցի վարակակիրի հետ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ 21:45, 14.03.2020թ.Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են…

Опубликовано Arsen Torosyan Суббота, 14 марта 2020 г.

Թեստավորում են անցել 14 քաղաքացիներ, որոնցից 12-ի մոտ Covid-19-ը չի հաստատվել:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.