Իրանը հաստատել է, որ ուկրաինական Boeing-ը հրթիռի հարվածից է կործանվել

Նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ հրթիռն արձակվել է մարդկային սխալի պատճառով, պատահաբար: Նա ցավակցել է զոհերի հարազատներին և հանձնարարել գտնել մեղավորներին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մարդկային սխալի պատճառով և պատահաբար ուկրաինական Boeing ինքնաթիռը խոցվել է հրթիռով՝ 176 մարդու մահվան պատճառ դառնալով: Նա հանձնարարել է գտնել մեղավորներին և պատժել ամբողջ խստությամբ, իսկ ՀՕՊ համակարգում առկա թերությունները վերացնել՝ հետագայում նման ողբերգությունները բացառելու համար:

ԶՈւ ներքին հետախուզությունը պարզել է, որ մարդկային սխալի հետևանքով արձակված հրթիռը խոցել է ինքնաթիռը և 176 մարդու մահվան պատճառ դարձել: Ուսումնասիրությունները շարունակվում են՝ պատճառներն ամբողջությամբ բացահայտելու համար:

Իրանի զինուժի գլխավոր շտաբ հայտարարել է, որ օդանավը թռիչքն իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ԻՀԿՊ) ռազմական կարևոր օբյեկտներից մեկին շատ մոտ տարածությամբ, և իր ձևով ու թռիչքի բարձրությամբ չի տարբերվել հակառակորդի օբյեկտից:

Տխուր օր. ԶՈւ ներքին հետախուզության նախնական տվյալներ. ԱՄՆ-ի կողմից սանձազերծված ավանտյուրայի հետևանքով ծագած ճգնաժամի ժամանակ մարդկային սխալ է տեղի ունեցել: Խորապես ցավում ենք և ներողություն խնդրում զոհերի հարազատներից: Իրանի ԱԳՆ

Իրանական կողմը հայտնել է, որ ամերիկյան և իրանական կողմերի փոխադարձ հրթիռակոծությունից հետո երկնքում մեծացել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների թիվը, ինչն էլ իրանական ՀՕՊ համակարգին պարտադրել են գործել լարվածության պայմաններում: Հակաօդային պաշտպանությունը գործել է գերզգայուն վիճակում, և, ինչպես նշել է Իրանի ԶՈւ ԳՇ-ը, մարդկային սխալի հետևանքով պատահականորեն հրթիռ է արձակել ինքնաթիռի ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց: Դրան նախորդել էին ԱՄՆ-Իրան փոխադարձ հրթիռակոծություններն Իրաքի տարածքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021