Իրանի Զինված ուժերը վճռական հայտարարություն են տարածել՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով «շատ զգույշ լինել»

Իրանի ԶՈՒ մամուլի քարտուղարը նշել է, որ ահաբեկիչների և սիոնիստների վերաբերյալ երկու սկզբունքների խախտման դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը նպաստում է թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների հաստատմանը տարածաշրջանում:

Իրանի Զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար իր սահմանների և սահմանամերձ շրջանների քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է: Նրա խոսքով՝ Թեհրանը հարգում է Երևանին և Բաքվին, և հակամարտող երկու երկրների հետ էլ ընդհանուր սահմաններ ունի:

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «շատ զգույշ լինել», քանի որ Իրանի նկատմամբ ամենափոքր ոտնձգությունն անգամ վճռական արձագանքի է արժանանալու։ Շեքարչին նշել է, որ ցանկացած տեսակի սպառնալիքին դիմակայելու համար Իրանի ԶՈՒ-երը շատ լավ պատրաստվածություն ունեն։ Հայտարարությունում առանձնակի շեշտվել է, որ «թաքֆիրի (արմատական, ծայրահեղական իսլամական, խմբ.) ահաբեկիչների համար տարածաշրջանում տեղ չպետք է բացվի»:

ԻԻՀ ԶՈՒ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունն Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։

Իրանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում սիոնիստական գործողություններին, ինչի մասին հայտարարությունում նույնպես նշվել է. «Մենք ոչ մի դեպքում մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայություն թույլ չենք տա»: Իրանական կողմը բազմիցս ընդգծել է այս երկու հանգամանքների՝ ահաբեկիչների և սիոնիստական կառույցների ներկայության բացառման կարևորությունը՝ հակամարտող կողմերին կոչ անելով լրջորեն ուշադրություն դարձնել:

Պաշտոնական Թեհրանի կողմից վճռականորեն շեշտվել է, որ նշված սկզբունքների խախտման դեպքում հետևանքների պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը նպաստում է թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների ներկայությանը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ Թեհրանն անհանգստանում է ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտում հայտնվելու կապակցությամբ՝ այն համարելով սպառնալիք ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։

Զարիֆն ընդգծել է, որ Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Իսլամական Հանրապետության արտգործնախարարը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը. Իրանը պատասխանի է սպասում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021