Կրեմլը կրկին հերքել է «Իսկանդերի» կիրառումն Արցախում

Բաքվում այսօր ցուցադրվել են իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռի մնացորդները։ Դմիտրի Պեսկովը կրկին պնդել է, որ Արցախում «Իսկանդեր» չի կիրառվել։ Միաժամանակ ուշագրավ է, որ հայկական զինանոցում առկա է ոչ թե «Իսկանդեր-Մ», այլ «Իսկանդեր-Է» տեսակի հրթիռը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համալիրներ չեն կիրառվել։ Բաքուն, սակայն, հրթիռի մնացորդների նկարներ էր հրապարակել՝ հայտարարելով, թե դրանք հայտնաբերվել են Շուշիում և «Իսկանդեր-Մ»-ի մնացորդներ են (հայկական զինված ուժերում Իսկանդեր-Է տեսակի հրթիռ է, խմբ․)։

Պեսկովի խոսքով՝ սա նոր տեղեկություն է, սակայն իրեն հայտնի չէ՝ դրա մասին ռուսական կողմի զինվորականներին տեղեկացվե՞լ է, նրանք այդ մասին որևէ տեղեկություն ունե՞ն, թե՞ ոչ։

Պեսկովը կրկին շեշտել է ռուսական կողմի պնդումը, ըստ որի՝ Արցախում «Իսկանդեր» չի կիրառվել։

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարել էր, թե Շուշիում մարտի 15-ին հրթիռի մնացորդներ են հայտնաբերվել, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք պատկանում են «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրին։ Այսօր այդ մնացորդները ցուցադրվել են Բաքվում։ Ավելի վաղ կարծիքներ էին հնչել, որ մնացորդները կարող էին պատերազմից հետո Սիրիայից բերված լինել Շուշի։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021