2,071

Covid-19-ը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց ոչ՝ ԿԺԴՀ-ում. իշխանություններն են այդպես ասում

Մասնագետների համոզմամբ՝ եթե Հյուսիսային Կորեայում թաքցնում են իրավիճակը, ապա երկիրը վարակի համար կարող է փակ ինկուբատոր դառնալ:

Կիմ Չեն Ընը հետևում է զորավարժության ընթացքին
Կիմ Չեն Ընը հետևում է զորավարժության ընթացքին / © AP / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Մարտի 18-ին ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Փխենյանում «ընդհանուր նշանակության նոր, ժամանակակից հիվանդանոցի» կառուցման մասին: Առիթն ազգային հերոս Կիմ Իր Սենի գլխավորությամբ Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 75-ամյակն է: Կիմ Չեն Ընը հայտնել է առողջապահական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին, բայց ոչ մի կերպ չի մեկնաբանել, թե ինչպիսին է իրադրությունը ԿԺԴՀ-ում՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված:

Իշխանությունների հավաստմամբ՝ երկրում Covid-19-ով վարակվածության ոչ մի դեպք չի գրանցվել: Բացի այդ՝ չկա ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, իսկ կողմնակի աղբյուրներն ընդհակառակը՝ հաստատում են, որ երկրում արդեն վիրուսից մահացության առաջին դեպքերն են գրանցվել: Առայժմ մասնագետները հանգում են նրան, որ եթե ԿԺԴՀ-ում իրականությունը թաքցվում է, ապա այն կհանգեցնի նրան, որ երկիրը կարող է դառնալ վիրուսի ինկուբատոր և նպաստի դրա տարածմանը:

ԿԺԴՀ-ն լռում է, բայց ԱՄՆ-ից ու Հարավային Կորեայից հաղորդում են այդ երկրում կարանտինի և զինվորների շրջանում մահվան մասին

Մարտի սկզբին հյուսիսկորեական բանակը մեկ շաբաթում երկու համազարկով արևելյան ծովափին արձակել էր մոտակա հեռահարությամբ 5 բալիստիկ հրթիռ: Այս գործողությունները, որոնց իրական պատճառները հայտնի չեն, քննադատվել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: Որոշ վերլուծաբաններ ենթադրել են, որ դա ԿԺԴՀ-ի յուրօրինակ ազդանշան է, որը ցուցադրում է ուժը և կայունությունը` նույնիսկ պանդեմիայի ժամանակ:

Ինչպես վստահեցրել է Փխենյանը, երկիրը հասցրել է ժամանակին պաշտպանվել Covid-19-ից՝ շնորհիվ կանխարգելիչ միջոցառումների: Այդ թվում են սահմանների փակումը, Չինաստանի հետ առևտրային համաձայնագրերի դադարեցումը և վերահսկողության ուժգնացմանն օտարերկրյա դիվանագետների նկատմամբ:

Փետրվար ամսին Կորեայի Միավորման նախարարությունը, որը զբաղվում է երկու երկրների միջև կապով, հաղորդել է, որ Փխենյանը ԱՀԿ-ին զեկույց է ներկայացրել 141 մարդու մոտ կորոնավիրուսի առկայության ստուգման վերաբերյալ: Հաղորդվել է, որ բոլոր թեստերն էլ բացասական են եղել: ԱՀԿ-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, հայտնել են, որ ԿԺԴՀ-ում վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունեն:

ԿԺԴՀ նախագահը հետևում է զորավարժության ընթացքին: Կողքին՝ զորահրամանատարը՝ պաշտպանիչ դիմակով, մարտ, 2020թ. / © AFP

Հյուսիսային Կորեայի հարցերով մասնագետ և ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Ցզյուն Պակի համոզմամբ՝ անհնար է, որ ԿԺԴՀ-ում վարակվածներ չլինեն: Նրա խոսքով` իշխանությունները թաքցնում են այդ փաստը, որպեսզի աշխարհին ցուցադրեն երկիրը վերահսկելու ունակությունը՝ նույնիսկ մահացու պանդեմիայի, միջազգային պատժամիջոցների ու աղքատ տնտեսության պայմաններում: Պակը ենթադրել է, որ այնտեղ բնակչության 40%-ը լիարժեք չի սնվում, ինչն անդրադառնում է նրանց իմունիտետի վրա:

Կորեայում ԱՄՆ-ի ԶՈՒ հրամանատար Ռոբերտ Աբրամսը նշել է, որ մարտի սկզբին հյուսիսկորեական զորքերը նվազեցրել են իրենց ակտիվությունը: Նրա խոսքով՝ վերջին 30 օրերին զորքը գտնվել է կարանտինում և միայն վերջերս են վերսկսել ավանդական վարժանքները: Օրինակ՝ վերջին 24 օրերին նրանք ինքնաթիռ չեն օգտագործել:

Հարավկորեական ԶԼՄ-ները հաստատում են, որ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վաղուց արդեն կայուն չի: Դեռևս 2004թ.-ից Հյուսիսային Կորեան լուսաբանող և արևմտյան լրատվամիջոցների կողմից դրական վարկանիշ վայելող Daily NK պարբերականը, հղում անելով անհայտ աղբյուրի, մարտի 9-ին հաղորդել էր ԿԺԴՀ-ում կորոնավիրուսից ավելի քան 200 մահվան մասին:

Հրատարակչության զրուցակիցը՝ հյուսիսկորեական բանակից, հաստատել է, որ տեսել է Covid-19-ից 180 զինվորի մահվան մասին զեկույցը: Դա իբր տեղի է ունեցել հունվար-փետրվար ամիսներին, երբ պանդեմիան դեռ նոր էր տարածվում տարածաշրջանում:

Աղբյուրը ոչ մի լուսանկար չի ցուցադրել, սակայն վստահեցրել է, որ մահացածների մարմիններն ախտահանում են մեթանոլով: Հաղորդել է նաև, որ համաճարակի բռնկման պատճառով իշխանությունները մեծացրել են բանակին մատակարարվող սննդի քանակը՝ զինվորների իմունիտետը բարձրացնելու նպատակով:

Աղբյուրը հաղորդել է, որ բանակում նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու սպաները պնդում են, որ զինվորներն օրական 800 գրամ սնունդ են ստանում: Նրանք նշել են, որ զինվորները օրը 3 անգամ են ճաշ ուտում, ոչ թե՝ 1, ինչպես միշտ:

Մարտի 20-ին Daily NK-ի հոդվածագրերը հաղորդել էին հյուսիսկորեացի 3 զինվորների մահվան մասին, ովքեր մինչև մահը տառապել են ջերմությամբ ու ծանր շնչառությամբ: Պարբերականը հաստատում է, որ մարտի 14-ին զինվորները գանգատվել են բարձր ջերմությունից, հազից, գլխացավից ու շնչառական խնդիրներից: Չնայած դրան՝ նրանց կարանտինի չեն ենթարկել և ուղարկել են ծառայության՝ խորհուրդ տալով մրսածության դեմ և ջերմիջեցնող դեղ խմել: Մոտ 3 օր անց զինվորներ են մահացել տեղի շտապօգնության բաժանմունքում, ուր նրանց հասցրել էին ծանր վիճակում:

Հաղորդվել է, որ զինվորների մահը հյուսիսկորեական բանակի սահմանապահ ծառայության ղեկավարության մոտ անհանգստություն է առաջացրել, քանի որ ախտանշանները նման են եղել Covid-19-ին: Սակայն բուժանձնակազմը և զինվորական բարձր հրամանատարությունը հերքել են կասկածները՝ մահվան պատճառ նշելով սուր թոքաբորբը:

Հյուսիսային և Հարավային Կորեաների զինծառայողները՝ սահմանային ապառազմականացված գոտում / © Reuters

Համաճարակի բռնկման ռիսկերը ԿԺԴՀ-ի համար և միջազգային հանրության կողմից օգնության առաջարկները

Մարտի սկզբին Կորեաների ղեկավարները նամակներով են փոխանակվել, որոնցում աջակցություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Կիմ Չեն Ընը Մուն Չժեին ուղղվախ խոսքում նշել է, որ «խաղաղաբար հույս ունի», որ կհաղթահարեն Covid-19-ի հետ կապված իրավիճակը և հարավկորեացի նախագահին իր «անդավաճան վստահությունն» է հայտնել:

Մարտի 10-ին Հարվային Կորեայի Առողջապահության նախարար Պարկ Նին Հուն հայտնել էր, որ երկիրը կորոնավիրուսի տարածման բարձրակետը հաղթահարել է, և խոստացել է, որ իրադրությունը կվերադառնա բնականոն հուն: Մարտի կեսերին Հվ.Կորեայում հայտնաբերել են ավելի քան 7 հազար վարակվածների, որոնցից 94-ը մահացել են: Վիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորում են օպերատիվ թեստավորման արդյունքում հիվանդության արագ հայտնաբերմամբ:

Փխենյանի բնակիչները՝ դիմակներով, փետրվար, 2020թ. / © Getty

Ինչ վերաբերում է Հս.Կորեային, ապա նրա առողջապահության համակարգի կառուցվածքի և արդյունավետության մասին շատ բան հայտնի չէ: Կորեական պատմության պետական քաղաքականության ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի ղեկավար Ժան Լին ենթադրել է, որ ԿԺԴՀ-ի բժշկական պարագաները սահմանափակ են. դրանք լավ նախապատրաստված չեն ոչ մի համաճարակի համար:

Նախկինում ԿԺԴՀ-ն հաջողությամբ թաքցրել է բնակչության շրջանում զանգվածային մահացությունների մասին տեղեկությունները: Այդ գաղտնիության պատճառով հայտնի չեն 1990-ականների զանգվածային սովի չափերի հստակ տվյալները, երբ, տարբեր գնահատականներով, մահացել է 240 հազարից մինչև 3,5 մլն մարդ: Ընդհանուր առմամբ՝ 2018թ. ԱՀԿ-ն նշել է կարմրուկի դեմ պայքարում Հս.Կորեայի հաջողությունների մասին:

Հյուսիսկորեական իշխանությունները պնդել են, որ ստուգել և կարանիտինից արձակել են շուրջ 5400 մարդու՝ չհայտնաբերելով Covid-19: Եվ դա այն դեպքում, երբ Հվ.Կորեայում 8 հազար մարդ է վարակված, իսկ Չինաստանում շուրջ 5 հազար մարդ մահացել է:

Չնայած մեկուսացած քաղաքականությանը՝ ԿԺԴՀ-ի համար փակ սահմանները ֆինանսական վնաս են պատճառում: Զբոսաշրջությունն օտարերկրյա արժույթի մուտքի օրինական աղբյուր է, քանի որ մյուս աղբյուրների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված: Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական էվենս Ռևիրը նշել է, որ սահմանները փակելու անհրաժեշտությունն էականորեն վնասում է Հս.Կորեայի տնտեսությանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կարող են Չինաստան-Հս.Կորեա սահմանն անցկացնել սև շուկայի վաճառականները: Սակայն կորեագետ Անդրեյ Լանկովը գրել է, որ մի քանի մաքսանենգների արդեն խստորեն պատժել են:

Մարտ ամսին Daily NK-ն հաղորդել է հյուսիսկորեական դպրոցներում կարանտինը մինչև ապրիլի 15-ը երկարաձգելու մասին: Եթե հավատանք լրատվամիջոցի անանուն աղբյուրներին, ապա պանդեմիայի պատճառով դպրոցները փակ են փետրվարի 20-ից, իսկ ապրիլի 15-ով սահմանափակվելու պատճառն այն է, որ այդ օրվանից երկու օր նշվում է երկրի գլխավոր գաղափարագետ Կիմ Իր Սենի ծննդյան օրը:

Փխենյանի սուպերմարկետի աշխատակիցներ. այստեղից օտարերկրյա դիվանագետներն են գնումներ կատարում / © The Standard

Հաղորդվում է, որ դպրոցներում ուսումնական գործընթացը երկու անգամ հետաձգվել է: Դրան ուշադրություն են դարձնում նաև հյուսիսկորեացիները՝ տարակուսելով, թե ինչու է մեկնարկը հետաձգվում, երբ իշխանությունները նշում են, որ երկրում կորոնավիրուս չկա: Պարբերականի անանուն աղբյուրը հայտնել է, որ ոմանք հասկացել են, որ վիրուսն այլ երկրների համար խնդիր չէ, իսկ Հյուսիսային Կորեայի համար՝ վտանգ է:

Bloomberg-ը գրել է, որ եթե Հս.Կորեայում համաճարակ բռնկվի, տնտեսական ծանր կացությունից թուլացած առողջապահական համակարգը, հնարավոր է, չկարողանա գլուխ բերել: Իսկ դա կարող է հանգեցնել զանգվածային մահացությունների և երկիրը դարձնել փակ ինկուբատոր: Հենց այդ պատճառով էլ մարդասիրական կազմակերպությունները և ԿԺԴՀ-ի դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, առաջարկել են իրենց աջակցությունն ու բժշկական միջոցներ:

Փետրվարի Մոսկվան Փխենյանին էր տրամադրել թեստավորման սարքավորումներ, իսկ Կարմիր խաչը կոչ էր արել վերացնել պատժամիջոցների մի մասը՝ Հս.Կորեա գումար փոխանցելու նպատակով: Մարտի 9-ին Վլադիվոստոկ է ժամանել ԿԺԴՀ-ի Air Koryo պետական ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է շուրջ 60 օտարերկրացի, որոնցից 13-ը` ռուսական դեսպանության աշխատակիցներ, որոնց գործուղումն ավարտվել է, և նրանց ընտանիքների անդամներ:

Երկիրը լքել են նաև ֆրանսիացի, գերմանացի և շվեդ դեսպանները: Ռուսաստանինը և Բրիտանիայինը շարունակում են աշխատել: Տեղի իշխանությունները կարանտինում են պահել ավելի քան 380 օտարերկրացիների՝ դա մեկնաբանելով կանխարգելմամբ: Հս.Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորը մեկուսացումը նմանեցրել է տնային կալանքին:

Պանդեմիայի շրջանակներում ԿԺԴՀ-ին իր աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի պետդեպը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը պատասխանատու է պատժամիջոցների համար: Վերջինս բացառությունների է գնացել՝ հնարավորություն ընձեռնելով այնտեղ բժշկական պարագաներ ուղարկելու:

Կիմ Չեն Ընը՝ զորավարժությանը հետևելիս, մարտ, 2020թ. / © AP

Սակայն Հս.Կորեան չի վարժվել միջազգային աջակցությանը և մարդասիրական օգնությունն օգտագործում է քաղաքական նպատակներով: Նախկինում հյուսիսկորեական իշխանությունները, հանդես գալով քաղաքացիների առաջ, օտարերկրյա նվիրատվությունները ներկայացրել որպես սեփական նվերներ: Մարդասիրական օգնության և բժշկական պարագաների հաջորդ խմբաքանակը ԿԺԴՀ պետք է հասնի մինչև մարտի վերջ:

Korea Society ամերկյան կազմակերպության ղեկավար և Կոլումբիական համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Թոմաս Բիրնը նշել է, որ Հս.Կորեայում մարդու իրավունքների կամ սոցիալական ազատությունների նկատմամբ անհանգստություն չկա, հավանաբար չկա նաև սովից մահացությունների նկատմամբ: Նրա խոսքով՝ հեշտությամբ կարող են մարդկանց պարտադրել սոցիալական հեռավորության:

Հյուսիսկորեական առողջապահական մոդելին կասկածամտությամբ է վերաբերվում նաև հյուսիսկորեացի նախկին բժիշկ Չոյ Ցզյուն-Հունը, ով երկրից փախուստի է դիմել 2011թ.: Նա մասնակցել է 2006-2007թթ. կարմրուկի համաճարակի դեմ պայքարին և հիշում է, որ հիվանդանոցները բավարար միջոցներ չունեին, որ շուրջօրյա կարանտինային և մեկուսացնող միջոցառումներ իրականացնեին:

Նրա խոսքով՝ Հս.Կորեայի խնդիրն այն է, որ մարդիկ ուղեցույցներին չեն հետևում. հիվանդանոցներում ու մեկուսարաններում գտնվող մարդկանց ոչ բավարար սնունդ հատկացնելու պատճառով նրանք փախուստի էին դիմում՝ սնունդ հայթայթելու: Բժիշկը վստահ է, որ Հս.Կորեայում, միևնույն ժամանակ, քաղաքացիների վերահսկողության լավագույն համակարգն է, ինչն այս պարագայում օգտակար է:

Նախկին բժիշկը հավանական է համարել, որ Հս.Կորեան ամենալավն է կարողանում սահմանափակել շփումները և ուղևորությունները, քանի որ իշխանությունները դրանով զբաղվել են վերջին 70 տարիների ընթացքում: Տարբերությունն այն է, որ ներկայումս պայմաններն են խստացել: Այնպես որ այդ համակարգը կօգնի կանխարգելել վիրուսի տարածումը:

Կասկածամտությանը հակառակ է արտահայտվել կորեագետ Անդրեյ Լանկովը: Նրա կարծիքով՝ խորհրդային օրինակով ստեղծված հյուսիսկորեական համակարգն արդյունավետ կերպով օգնում է թեթև հիվանդություններով տառապողներին: Սակայն ծանր հիվանդությունների դեպքում կարող է խնդիրներ ծագեն:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հյուսիսային Կորեան համաճարակից, ամենայն հավանականությամբ, շատ չի տուժի: Չնայած հաշվի չեն առնվում այն հսկայական վնասները, որ կպատճառվեն հյուսիսկորեական տնտեսությանը: Այդ վնասը կարող է ամենաաղետալի հետևանքներն ունենալ, բայց, Լանկովի խոսքով, դրա մասին խոսելու համար դեռ վաղ է:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 7, 12:56
Հ. Թումանյան

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։

Հոկտեմբերի 7, 09:15
Հ. Թումանյան

Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։

Հոկտեմբերի 7, 17:52
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 5, 16:47
Հ. Թումանյան

Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն