Ադրբեջանն Արցախում առնվազն 9 միավոր Տ-90Ս տանկ է կորցրել — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Ադրբեջանն Արցախում առնվազն 9 միավոր Տ-90Ս տանկ է կորցրել

Ջրականի ուղղությամբ հայկական կողմից արձակված հրետանային կրակոցի արդյունքում ոչնչացվել է առաջ շարժվող շարասյունը: Նրանց թվում են եղել նաև Տ-90Ս տանկ և ՄԱԶ բեռնատար (վառելիք լիցքավորող):

Խոցված Տ-90Ս / © Zloneversleep

Սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել Ադրբեջանի ցամաքային ուժերի ևս մեկ միավոր Տ-20Ս (Т-90С) տանկի կորստի մասին:

Հաղորդվում է, որ պատերազմի ժամանակ Ջրականի ուղղությամբ հայկական կողմից արձակված հրետանային կրակոցի արդյունքում ոչնչացվել է առաջ շարժվող շարասյունը: Նրանց թվում են եղել նաև Տ-90Ս տանկ և ՄԱԶ բեռնատար (վառելիք լիցքավորող):

Հնարավոր է համարվում, որ տանկը ոչնչացել է վառելիքով բեռնված մեքենան պայթեցնելու արդյունքում. այն հայտնվել է ծուղակում և պայթել: Անձնակազմի կորստի մասին տեղեկատվություն չկա:

Ինչպես նշվում է, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է առնվազն 9 միավոր Տ-90Ս տանկ, որոնցից 4-ն ամբողջությամբ են ոչնչացվել, 3-ը վնասվել են: Եվս երկուսը վնասվել են և հայտնվել հայկական ստորաբաժանումների ձեռքին:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարից հայտնի էր դարձել, որ հայ զինծառայողների վերցրած ռազմավարից` Տ-90Ս տանկերից առնվազն մեկը վերանորոգվել է, ներկվել հայկական զինված ուժերի համար ընդունված գույներով և հանձնվել զորամասին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.