Շունը պատռել է տիրոջ անձնագիրը՝ թույլ չտալով մեկնել Յուհան և փրկելով նրա կյանքը

Աղջիկը պատրաստվում էր հանգստի մեկնել՝ տեղյակ չլինելով, որ Յուհան քաղաքում նոր կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել: Կիմի անունով շան «չարաճճիության» կամ խելացիության շնորհիվ նա չի կարողացել տոմս գնել ու մեկնել:

Ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է քրքրված անձնագրի լուսանկարները, և հիմա բոլորը նրան հաջողակ են համարում: Բանն այն է, որ վնասված անձնագրով նա չի կարողացել տոմս գնել և մեկնել չինական Յուհան քաղաք. այն նույն քաղաքը, որտեղից հենց այնպես դուրս գալը դժվար է:

Հունվարի 13-ին շների արարքներին նվիրված խմբում հայտնվել է Թայվանի (ՉԺՀ-ի՝ վերջինից անջատվելու և անկախության ձգտող նահանգ) բնակչի հրապարակումը:

Աղջիկը պատմել է, որ տուն վերադառնալիս հայտնաբերել է, որ Կիմի անունով շունը մեղավոր հայացքով պառկած է պատառոտված անձնագրի կողքին:

Անձնագիրն այնպես է վնասված եղել, որ արդեն անպիտան էր. պետք էր վերականգնել: Շունը կերել էր որոշ էջեր, մյուսները ծամծմել ու պոկել էր:

Աղջկա համար շատ անցանկալի երևույթ էր տեղի ունեցել, քանի որ նա նախատեսել էր մեկնել չինական Յուհան քաղաք՝ հարազատներին այցի, և պատրաստվում էր տոմսերը գնել: Հիասթափվելով՝ հրապարակել էր լուսանկարները՝ մարդկանց կոչ անելով ցավակցել իրեն: Սակայն շուտով հրապարակման տակ հայտնվեցին շնորհավորանքներ:

Բանն այն է, որ Յուհանում է դեկտեմբերի վերջին բռնկվել նախկինում անհայտ տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսը: Այդ մասին մենք արդեն մանրամասն տեղեկացրել ենք:

Հունվարի 13-ին այդ մասին տեղեկությունները դեռ նոր-նոր էին հրապարակվում: Միայն քչերն էին հասկանում, որ աղջկան հաջողությունը ժպտացել է՝ անձնագրից զրկվելով:

Հաջորդ օրը Կիմիի տերը կրկին գրառում է կատարել՝ նվիրված իր սիրելի կենդանուն:

Սա պատահականությո՞ւն է, թե՞ Կիմին իսկապես խելացի է. դժվար է պատասխանել: Բայց հստակ է, որ իր արարքով շունը, հնարավոր է, իսկապես փրկել է տիրուհուն:

Ներկայումս Յուհանը վերածվել է փակ քաղաքի: Իսկ համաճարակն արդեն դուրս է եկել քաղաքի սահմաններից և շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021