Վրաերթից քանի՞ մարդ է մահանում Երևանում, և ի՞նչ է մտածում քաղաքապետարանը — Շեշտ.am (shesht.am)
10 րոպե
Խմբագրություն

Վրաերթից քանի՞ մարդ է մահանում Երևանում, և ի՞նչ է մտածում քաղաքապետարանը

Վրաերթի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ ի՞նչ միջոցառումներ է իրականացրել քաղաքապետարանը, որո՞նք են ընթացիկ ծրագրերը և ի՞նչ է նախատեսում անել

Այս անգամ Շեշտ.am-ը դիտարկել է Երևանի այն հատվածները, որտեղ վրաերթի դեպքեր հաճախ են տեղի ունենում՝ մարմնական ծանր վնասվածքների և մահվան ելքով: Փորձենք հասկանալ, թե այստեղ որն է վարորդների, որը՝հետիոտնի, և որը քաղաքապետարանի մեղքի բաժինը:

Մայրաքաղաքում 2018 և 2019 թվականների ընթացքում արձանագրվել են անցորդներին վրաերթի ենթարկելու 250-ից ավել ՃՏՊ-ներ, որոնցից մոտ 50-ի դեպքում հետիոտները տեղում կամ հիվանդանոցում մահացել են, իսկ մյուսների դեպքում մարմնական վնասվածք ստացած քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ հաճախակի վրաերթի դեպքեր են գրանցվում բարձր արագությամբ երթեւեկելու պատճառով։ Վրաերթի ենթարկվողների մեծ մասը մինչեւ 15 տարեկաններն են եւ 80-ն անց տարեցները, պատահարների մեծ մասը կանգառներում է տեղի ունենում, բազմաթիվ են չթույլատրվող հատվածներում փողոցն անցնելու պատճառով վրաերթի դեպքերը։ Դիտարկել ենք Երևանի այն հատվածները, որտեղ համեմատաբար շատ վրաերթեր են տեղի ունենում։

2018 և 2019 թվականների ընթացքում հետիոտներին վրաերթի ենթարկելու ամենաշատ դեպքերը (10 եւ ավելի)

Իսկ ստորև այն փողոցներն են, որտեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում արձանագրվել է վրաերթից 2 և ավելի մահվան դեպք․

Բերված են փողոցները, որտեղ 2018 եւ 2019 թթ. ընթացքում 2 եւ ավելի հետիոտնի մահ է արձանագրվել վրաերթի հետեւանքով

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքում ՃՏՊ-ներից մահացության եւ վիրավորումների մեծ թվին։

«Շարունակում եմ անխախտ համոզմունք ունենալ, որ Հայաստանի, մասնավորապես, Երեւանի ճանապարհներին մարդկանց կյանքի ու առողջության ապահովման հարցը մեր ամենակարեւոր ու հրատապ լուծման կարոտ խնդիրներից է: Եթե կա որեւէ միջոց, որը հնարավորություն կտա գոնե մեկ տոկոսով նվազեցնել ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի ահռելի թիվը, ապա պետք է քննարկել դա՝ առանցքում դնելով հենց այդ նպատակը:

Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով տարեկան շուրջ 250 մարդ է մահանում: Մենք Եվրոպայում այս ցուցանիշով «առաջատարների» թվում ենք: Սա ահավոր ցուցանիշ է: Պետք է լրջորեն մտածել սրա մասին» ,- նշել է Կարապետյանը։

Վրաերթի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ ի՞նչ միջոցառումներ է իրականացրել Քաղաքապետարանը, որո՞նք են ընթացիկ ծրագրերը և ի՞նչ է նախատեսում անել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 26-ին ավագանու նիստում հայտարարել է, որ Երեւանը բավականին վտանգավոր է հետիոտնի եւ վարորդի համար եւ առաջարկել, որպեսզի քաղաքապետարանի նախաձեռնությանը միանան ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ:

Նարնջագույնով նշված են վրաերթի ամենաշատ դեպքերը՝ 2018 եւ 2019 թվականների ընթացքում, իսկ սեւ գույնով՝ նույն ժամանակահատվածում վրաերթի հետեւանով մահացության ամենաշատ դեպքերը
Նարնջագույնով նշված են վրաերթի ամենաշատ դեպքերը՝ 2018 եւ 2019 թվականների ընթացքում, իսկ սեւ գույնով՝ նույն ժամանակահատվածում վրաերթի հետեւանով մահացության ամենաշատ դեպքերը
Նարնջագույնով նշված են վրաերթի ամենաշատ դեպքերը՝ 2018 եւ 2019 թվականների ընթացքում, իսկ սեւ գույնով՝ նույն ժամանակահատվածում վրաերթի հետեւանով մահացության ամենաշատ դեպքերը
Նարնջագույնով նշված են վրաերթի ամենաշատ դեպքերը՝ 2018 եւ 2019 թվականների ընթացքում, իսկ սեւ գույնով՝ նույն ժամանակահատվածում վրաերթի հետեւանով մահացության ամենաշատ դեպքերը

Քաղաքապետն ընդգծել է, որ երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ են անհրաժեշտ, այդ թվում՝

• հետիոտնային անցումները լուսավորումը,

• կարգավորվող անցումների կահավորումը

• վերգետնյա եւ ստորգետնյա անցումների ավելացումը,

• երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացումը (այս հարցում քաղաքին կարող է օգնել մունիցիպալ ոստիկանության ստեղծումը),

• այլ քաղաքների օրինակով մեքենաների շարժման առավելագույն թույլատրված արագության նվազեցումը՝  60 կմ/ժամը դարձնելով 50 կմ/ժամ՝ առաջարկելով քննարկել այս տարբերակը։

Քաղաքապետարանի կողմից ներկայումս իրականացման փուլում են մի շարք նախագծեր՝ այդ թվում և` մի քանի վերգետնյա անցումների կառուցման, որոնք հնարավորինս կկրճատեն տվյալ հատվածներում վրաերթի դեպքերը:

Բնակիչների պահանջը տեղին է

Ապրիլին Ռուբինյանց փողոցի վրա մահվան ելքով հերթական վրաերթից հետո դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձել են փակել ճանապարհը, քանի որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են ճանապարհային ոստիկանություն ու Երևանի քաղաքապետարան, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արհեստական անհարթություն, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ-վարորդների համար, ովքեր «չեն տանջի գազի սեղմակը»։

Նշենք, որ արհեստական անհարթությունն այս հատվածում արդեն տեղադրված է: Վրաերթի պատահարները նվազեցնելու համար Երևանի ղեկավարությունն իրականացրել է նաև անհրաժեշտ այլ միջոցառումներ՝

Ի՞նչ է արվել

Մայիսի 18-ից Մյասնիկյան պողոտայում (Կենդանաբանական այգու հատվածում) գործում է արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցում, միաժամանակ՝ նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով սահմանվել է 40կմ/ժ,

• Բաբաջանյան փողոցն ամբողջությամբ LED լուսավորությամբ է ապահովվել,

• Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցը նույնպես արդիականացվել է,

• Քաղաքապետը հանձնարարել է ձեռքով կառավարվող 14 լուսացույց տեղադրել մայրաքաղաքի փողոցներում,

• Հայտարարվել է մրցույթ` վերգետնյա անցումների կառուցման համար:

• Բոլոր գետնանցումները մաքրվել և լուսավորվել են, վերանորոգվել են Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի հրապարակի գետնանցման աստիճանները:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.