Դոնբասն ու Սյունիքը. ինչպե՞ս կազդի ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա

Հայաստանի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դոնբասում սկիզբ առնող պատերազմն անմիջական սպառնալիք կարող է լինել առնվազն Սյունիքի համար, քանի որ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կսևեռվի դեպի Ուկրաինան: Իսկ Ադրբեջանն այդպիսի հարմար առիթի է սպասում:

Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ ուժգնացող ճնշումը, տնտեսական պատժամիջոցներից բացի, համալրվում է նաև ռազմական սպառնալիքներով. ռուսական սահմանների մոտ ուժգնանում են ռազմական գործողությունների հիբրիդային մեթոդները` մեծացնելով լարվածությունը ՌԴ-ի ռազմական ու պետական համակարգերում:

Ռուսաստանի շուրջ «օղակի սեղմման» գործողություններ են Ուկրաինային ռազմական աջակցությունը` Դոնբասում կռվելու համար, սիրիացի ապստամբների աջակցության մեծացումը և էսկալացիան Հարավային Կովկասում` թուրքերի, ադրբեջանցիների ու վրացիների ձեռքով (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա):

Ի՞նչ կապ կա Դոնբասի և Սյունիքի միջև

Փորձագետներն այս պահին մեծ ուշադրություն են հրավիրում հատկապես Դոնբասի հարցի վրա` նշելով, որ Ուկրաինան առաջիկա շաբաթների ընթացքում պատերազմ է սանձազերծելու: Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա այդ պատերազմը:

Այսպես, Ալիևն օրերս հայտարարեց. «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը, սակայն մենք կհասնենք դրան, կստիպենք հայերին»: Ադրբեջանի նախագահը հայկական Սյունիքը համարեց իրենց «պատմական հայրենիք»:

Այս հայտարարությունը պետք է լուրջ ընդունել այն պարագայում, որ Դոնբասում սկսված պատերազմը կշեղի Ռուսաստանի ուշադրությունն այստեղից` էականորեն սահմանափակելով նաև ռեսուրսները:

Միևնույն ժամանակ` Հայաստանը շարունակում է գտնվել քաղաքական ճգնաժամում` էականորեն նվազեցնելով առանց այդ էլ երերուն պաշտպանունակությունը:

Ստացվում է` Հայաստանի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դոնբասում սկիզբ առած պատերազմն անմիջական սպառնալիք կարող է լինել առնվազն Սյունիքի համար: Դա ահազանգում են նաև Հայաստանից դուրս գտնվող փորձագետներ` անմիջական կապ տեսնելով տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների միջև:

Այս այլ միջոցառումներ, որոնցից են Բելառուսում սպասվող իրադարձությունները (մարտի 25-ից բելառուսական ընդդիմությունը վերսկսելու է փողոցային պայքարը), Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ակտիվ դերակատարությամբ` ռուսական ազդեցության թուլացումը Կենտրոնական Ասիայում, Մոլդովայից ռուսական ներկայության դուրսմղումը, անմիջապես ռուսական սահմաններին չեն սպառնում, ուստի բացառելում են նրա կողմից միջուկային զենքի կիրառման հիմնավորումը: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, գործի են դրվում միաժամանակ` առավել մեծ արդյունքի հասնելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021