Գերմանիան սկսում է կորոնավիրուսի դեմ իր առաջին ՌՆԹ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Գերմանիան սկսում է կորոնավիրուսի դեմ իր առաջին ՌՆԹ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա

Դեղամիջոցը նախատեսվում է փորձարկել 18-55 տարեկան 200 առողջ կամավորների վրա: Պատվաստանյութը ստեղծողների հաշվարկներով՝ այն վերջնականապես պատրաստ կլինի 2021թ. գարնանը:

Պատվաստանյութը վերջնական պատրաստ կլինի 2021թ. գարնանը / © Joe Carlson, Star Tribune

Գերմանական Biontech ընկերությունը (Մայնց) Covid-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական առաջին փորձարկումների թույլտվությունն է ստացել Գերմանիայում:

Հաղորդվում է, որ կենսատեխնոլոգիական Biontech ընկերության ներկայացրած պատվաստանյութն իրենից ներկայացնում է ՌՆԹ պատվաստանյութ, որը պարունակում է գենետիկ տեղեկատվություն SARS-CoV-2-ի սպիտակուց-շիպի (սպիտակուցը կապվում է տիրոջ բջջի հետ՝ նրա շնորհիվ մուտք գործելով օրգանիզմ) կամ նրա ՌՆԹ կառուցվածքայի մասի վերակառուցման համար:

Կլինիկական փորձարկումների առաջին փուլի շրջանակներում 18-55 տարեկան 200 առողջ կամավորներ կստանան դեղամիջոցի մի քանի փոքր-ինչ մոդիֆիկացված նախատիպերից մեկը, ինչից հետո նրանց հսկողության ներքո են պահելու: Այնուհետև մեկնարկելու է թեստի երկրորդ փուլը. հենց այս փուլում են ներգրավելու կորոնավիրուսի առումով վտանգավոր խմբում գտնվող մարդիկ:

Գիտնականները պատմել են, որ ՌՆԹ պատվաստման դեպքում անվնաս պաթոգեն բաղադրիչի ստեղծման համար գենետիկ տեղեկատվությունը ներարկվում է, օրինակ, մկանային տարբերակով: Օրգանիզմի այդ բջիջները ՌՆԹ-ի գենետիկ տեղեկատվությունն օգտագործում են հարուցիչի վերակառուցման համար: Պաթոգենի բաղադրիչները, որոնք ստեղծվում են պատվաստված մարդկանց մոտ, վարակային չեն հանդիսանում և որևէ հիվանդություն չեն առաջացնում: Մեր իմունային համակարգը ճանաչում է օտար պաթոգեն բաղադրիչը որպես, ենթադրաբար, վարակային: Օրգանիզմը պաշտպանիչ իմունային պատասխան է ստեղծում ընդդեմ պաթոգենի, որը վարակման դեպքում կանխում է կամ մեղմացնում է հիվանդությունը:

Շեշտվում է, որ սա կանխարգելիչ առանձնահատուկ պատվաստանյութի՝ աշխարհում 4-րդ թույլատրված կլինիկական փորձարկումն է՝ ընդդեմ կորոնավիրուսի: Ինստիտուտի ներկայացուցիչները նշել են, որ, պանդեմիայի լուրջ հետևանքները հաշվի առնելով, սա կարևոր քայլ է Գերմանիայում արդյունավետ և անվտանգ պատվաստանյութի արագ մշակման և ամբողջ աշխարհի (որտեղ հնարավոր է) պացիենտներին դրանով ապահովման ճանապարհին:

ԱՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ գիտնականներն արդեն պատվաստանյութի 67 նախատիպ են մշակել: Մարտի կեսերին մարդկանց վրա Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին հաղորդել են ԱՄՆ-ի մասնագետները, իսկ Պիտսբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի աշխատակիցներն ստեղծել են PittCoVacc պատվաստանյութը. դեղամիջոցը օրգանիզմ է հասնում մի խումբ միկրոասեղների փոքր ծեփոնի օգնությամբ:

Վերջին տվյալներով՝ Covid-19-ով աշխարհում վարակվել է ավելի քան 2,56 մլն մարդ 185 երկրներում, ավելի քան 177 հազարը մահացել են:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.