Անտարկտիկայի ծովի հատակին կավճային դարաշրջանի բևեռային ջունգլիների մնացորդներ են գտել — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Անտարկտիկայի ծովի հատակին կավճային դարաշրջանի բևեռային ջունգլիների մնացորդներ են գտել

Կավճի դարաշրջանում Հարավային բևեռային շրջանում գտնված տարածքից հանված նստվածքային ապարները բազմատեսակ բուսականության մնացորդներ են պահպանել՝ ցույց տալով, որ հեռավոր անցյալում այստեղ արևադարձային խիտ անտառ է սփռված է եղել:

Կավճի դարաշրջան, «բևեռային ջունգլի» / © J. McKay, Alfred-Wegener-Institut

Կավճե դարաշրջանում Երկրի մթնոլորտում ածխաթթու գազն ավելի շատ է եղել, քան ներկայումս, և այն հանդիսացել է մոլորակի պատմության ամենատաք ժամանակաշրջանը: 2017թ. RV Polarstern նավով Անտարկտիդա ուղևորված հետազոտական արշավախումբը տվյալներ է հավաքել այն մասին, թե ինչ տեսք է ունեցել հարավային մայրցամաքը շուրջ 90 միլիոն տարի առաջ:

Ջերմասեր բույսերի բազմաթիվ սերմեր և ծաղկափոշի հայտնաբերվել է Անտարկտիդայի այն հատվածից վերցված նմուշներում, որը կավճե դարաշրջանում Հարավային բևեռից ընդամենը 900 կմ հեռավորության վրա է գտնվել: Ամենայն հավանականությամբ, ըստ Յոհան Կլագեի և նրա բևեռային արշավախմբի (PS104) գործընկերների, այն ժամանակ այդ տարածքը ծածկված է եղել խոնավ, բազմատեսակ արևադարձային անտառով:

RV Polarstern-ն աշխատել է Անտարկիկայի արևմուտքում գտնվող Ամունդսենի ծովում՝ հարավային լայնության 73,5°-ում: Ստորջրյա MARUM MeBo70 հեռակառավարվող հորատիչ սարքավորման օգնությամբ գիտնականները ծովի հատակից 80 մետր խորությունից նստվածքային հանքատեսակներ են ստացել: 30 մետր խորության վրա գտնվել են կավճե դարաշրջանի մնացորդները. այդ ժամանակ այս շրջանը գտնվել է 82° լայնությունում, ծովի մակարդակից բարձր է եղել՝ հանդիսանալով ներկայումս անհետացած Զելանդիա մայրցամաքի մասը:

Հորատման վայրը. 90 տարի առաջ այն բևեռին շատ մոտ է եղե / © Johann Klages, Alfred-Wegener-Institut

Նշվում է, որ հյուսիսային լայնության 80-րդ զուգահեռականն անցնում է բևեռային շրջագծից վեր՝ Սառուցյալ օվկիանոսով: Սակայն Հարավային ծովից վերցված նմուշներում հետազոտողները նույնականացրել են ավելի քան 62 հնագույն բուսականության ծաղկափոշու ու սերմերի քարացած մասնիկներ, ինչպես նաև արմատային քարացած համակարգի բեկորներ: Դրանք ապացուցում են, որ այդ հեռավոր դարաշրջանում այս բևեռային լայնություններում սփռված է եղել խիտ անտառ, ինչպիսին ներկայումս առկա է Նոր Զելանդիայում:

Կլագեն և մյուս համահեղինակները մոդելավորել են այդ շրջանի կավճե դարաշրջանի կլիման՝ համարելով, որ տարեկան միջին ջերմաստիճանն այստեղ պետք է որ շատ բարձր չլիներ. մոտ 13°С: Սակայն այն տարածաշրջանում, որտեղ բևեռային գիշերը ձգվում է տարվա մեջ 4 ամիս, դա անսպասելի է: Գիտնականների գնահատմամբ՝ այստեղ նման ջերմաստիճանի պահպանման համար անհրաժեշտ էր, որ Երկրի մթնոլորտում ջերմոցային ածխաթթու գազը կազմեր մոտ 1120-1680 միավոր միլիոնում (ppm)՝ ներկայիս 415 ppm-ի փոխարեն:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.