Գիտնականներն առաջին անգամ որոշել են հնագույն մեգալոդոնի իրական չափերը — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Խմբագրություն

Գիտնականներն առաջին անգամ որոշել են հնագույն մեգալոդոնի իրական չափերը

Նոր հետազոտությունն օգնել է կազմել հսկայական մեգալոդոնի ոչ միայն երկարությունը, այլև մարմնի մյուս մասերի չափերը: Բացի այդ՝ եթե նախկինում կռճիկավոր ձկների այս մահացած տեսակը համեմատել են համեմատաբար խոշոր սպիտակ շնաձկան հետ, ապա այժմ ուսումնասիրությունում ներառել են լամնոյակերպերի շարքի ժամանակակից 5 շնաձկների:

Մեգալոդոն՝ հսկայական շնաձկան մահացած տեսակ / © BRIGHT SIDE

Շնաձկան հսկայական տեսակը՝ մեգալոդոնը (Otodus megalodon), որը, ամենահավանական վարկածի համաձայն, ապրել է միոցենի և մլիոցենի դարաշրջաններում, մասնագետներին հայտնի էր գրեթե բացառապես ատամների քարացած նմուշներով: Նրա չափերի նախկին գնահատումները կատարվել են սպիտակ մեծ շնաձկան (Carcharodon carcharias) «մասնակցությամբ՝ համեմատելով այդ երկու տեսակների ատամները:

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի և Սուոնսիի համալսարանների գիտնականները, սակայն, ընդգծում են, որ այդպիսի գնահատականները կարող են սխալ լինել, քանի որ Carcharodon carcharias-ը և Otodus megalodon-ը, ըստ ամենայնի, պատկանում են տարբեր ընտանիքների: Ամեն դեպքում՝ եթե նախկինում մասնագետներին հաջողվել է մոտավոր հաստատել միայն մեգալոդոնի իրանի երկարությունը, ապա նոր հետազոտության հեղինակները կարողացել են պարզել մարմնի մյուս հատվածի չափերը, այդ թվում՝ բոլոր ժամանակների ամենամեծ ձկան լողաթևերը:

Կենսաբանները նշել են, որ ատամների կազմաբանության (մորֆոլոգիայի) մանրամասն հետազոտությունը կասկածի տակ է դրել սպիտակ շնաձկան և մեգալոդոնի միջև կապը՝ ցույց տալով, որ Carcharodon carcharias-ը սկիզբ է առնում շնաձուկ-մակոներին և մոտ հարազատ այլ տակսոնների (Cosmopolitodus) ներառող գծից, և ոչ թե՝ մեգալոդոնից: Այդ հիպոթեզը հետագա հաստատու է ստացել քարացած սպիտակ շնաձկան նկարագրությամբ: Համապատասխանաբար՝ մեգալոդոնը վերագրել են լամնոյակերպների շարքի Otodontidae-ին:Հաշվի առնելով տարբեր հիպոթեզեր՝ մեգալոդոնը վերագրել են տարբեր տեսակների: Գիտնականները հետևում են հիպոթեզին, որը հաստատում է մեգալոդոնի կողմից առանձին ընտանիքի (Otodontidae) ձևավորումը, որն առաջացել է Cretalamna մահացած տեսակից:

Մոդելները ցույց են տալիս մեգալոդոնի՝ տարբերակված ընդհանուր երկարության պարագայում էլեկտրադաշտային մեթոդի հիման վրա կազմված մարմնի չափերը. a) ~ 16 մետր, b) ~ 3 մետր, c) ~ 8 մետր, d) ~ 16 մ երկարությամբ մեգալոդոնը՝ 1,65 մ հասակով մարդու համեմատությամբ / © Օլիվեր Է.Դեմուտ

Հետազոտողներին հաջողվել է վերակառուցել մեգալոդոնի մարմնի գծային չափերը նրա կյանքի տարբեր փուլերում՝ շնորհիվ անատոմիական չափումների շարքի, գեոմետրիական մորֆոլոգիայի և ժամանակակից շնաձկների հետ համեմատության: «Նույնատիպի» կարգավիճակում ընդունել են լամնոյակերպերի շարքի առկա 5 տեսակների:

Արդյունքները ցույց են տվել, որ մեգալոդոնի՝ 16 մետրանոց հասուն առանձնյակը, ըստ ամենայնի, ունեցել է 4,65 մետրանոց գլուխ, 3,85՝ պոչ, մեջքի լողաթև՝ 1,62 մետր բարձրություն և 1,99՝ լայնություն, իսկ ծայրից մինչև փորը կազմել է 4,53 ± 0,56 մետր:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ դիտարկված տեսակների միջև մորֆոլոգիական տարբերակվածությունը բացատրվում է դնչի չափերի փոփոխությամբ և գանգի ամրությամբ, կրծքային և մեջքային լողաթևերի թափով ու երկարությամբ, ինչպես նաև մեջքային և փորային թիակների հարաբերական երկարությամբ: Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ առավել խոշոր նույնատիպերը տարբերվել են ավելի խոշոր գլխով և մեջքային ցցուն լողաթևերով, իսկ փոքր առանձնյակներն ունեցել են համապատասխան գլուխ և մեջքի լողաթևի առավել գոգավոր եզրեր: Միևնույն ժամանակ՝ գիտնականները չեն գտել որևէ ալլոմետրիկ փոփոխություններ կրծքային և պոչային լողաթևերի մոտ: Պոչայինը բոլորի մոտ ունեցել է միևնույն կառուցվածքը:

Բացի այդ՝ կազմաչափական վերլուծությունը գիտնականներին այն եզրակացության է հանգեցրել, որ մեգալոդոնի մեջքի և պոչի լողաթևերը հարմարված են եղել հատուկ նրա գիշատչական էությանը. մեջքի ցցուն լողաթևերը թույլ են տալիս հեռուն լողալ և արագորեն արագություն վերցնել:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.