Categories: Սոցցանցեր

«Սաշա 3%». Բելառուսի գլխավոր մեմը՝ ընտրություններից առաջ նախագահի ցածր վարկանիշի վերաբերյալ

Սոցցանցերում օգտատերերն իրենց անվանում են «97%-ից մեկը» և համարում են, որ գործող նախագահի կողմնակիցները փոքրամասնություն են: Մեմը մեկ ամսվա ընթացքում դարձել է հանրահայտ՝ դուրս գալով համացանցի տիրույթից: Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ արձագանքել է իր մասին մեմին:

Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ են: Համարվում է, որ քվեարկության արդյունքները դեռ անհայտ են. մրցակցությանը մասնակցում են ընդդիմության մի քանի հայտնի թեկնածուներ, ովքեր ենթարկվում են խուզարկությունների ու բանտարկության:

Այդ համատեքստում սոցցանցերում Լուկաշենկոյին անվանել են «Սաշա 3%»՝ ի նշան առցանց հարցումներում նրա ցածր վարկանիշի: Մեկ ամսվա ընթացքում կատակն այնքան է տարածվել, որ դադարել է լինել միայն համացանցային. դարձել է ընդդիմության խորհրդանիշը: Նախագահ Լուկաշենկոն անձամբ է արձագանքել այդ մեմին:

3%-ի մասին կատակը ծնվել է դեռ մայիսին, երբ բելառուսական անկախ պարբերականները սկսել էին հարցումներ կատարել ընթերցողների շրջանում: Արդյունքները Լուկաշենկոյի համար ցածր վարկանիշ են արձանագրել: Օրինակ՝ Tut.by-ի հարցման համաձայն՝ գործող նախագահը ստացել է 6% ձայն: «Наша Нива»-յի և Onliner-ի ընթերցողները նրան 3% են հատկացրել:

Սակայն դրանք զուտ որոշ ԶԼՄ-ների լսարանի հարցումներ են, և դրանցով չի կարելի լիարժեք եզրակացություն կատարել երկրում առկա իրավիճակի մասին: Քվեարկությունից մեկ շաբաթ անց Բելառուսի գիտությունների ակադեմիան ԶԼՄ-ների առցանց հարցումները համեմատել է «քաղաքական» հարցման հետ: Այժմ դրանց համար անհրաժեշտ է հավատարմագրում, հակառակ դեպքում տուգանք է սահմանված:

«Наша Нива»-յի հարցման արդյունքները

«Наша Нива»-յի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատն ապշած է անկախ լրատվականների հարցումների արդյունքներով: Իսկ Գիտությունների ակադեմիայի որոշումը պետք է խափանի հարցումների անցկացումը, որտեղ գործող նախագահը կարող է պարտվել ընդդիմությանը: Ֆիզիկական անձանց նույնպես արգելվել է առանց հավատարմագրման անցկացնել քաղաքական թեմայով քվեարկություն: Մինչ այդ Telegram ալիքներից մեկում Լուկաշենկոն կրկին 3% էր հավաքել:

Առցանց հարցումների փաստացի արգելքից հետո բելառուսական ընտրությունների մասին սկսել են կատակել 3%-ի հիշատակմամբ, և հունիսի սկզբին Լուկաշենկոյին վերագրվեց «Սաշա երեք տոկոս» տիտղոսը: Բելառուսցիները սկսել են կատակել, թե հիմա էլ երկրում կարգելվեն «3»-ը և «%»-ը, իսկ ԶԼՄ-ները սկսել են հրապարակել թաքնագիր հարցումներ: Օրինակ՝ Tut.by-ն որպես տարբերակներ է նշել տրակտորը, դրանիկը (բլիթ), հողաթափ կամ բարձր տեխնոլոգիաներ. «Տրակտորը» 3% է ստացել:

Երեք տոկոսը Միսուրիի Էբինգի սահմանին:
Բարի լույս բոլորին, ում վարկանիշը 3%-ից ցածր է:
3% / Ինչ-որ մեկը Յուհանում չղջիկի ճաշ է ուտում:
Երկրում կարգելեն 3 թիվը և % նշանը:
Սա տեսնելն անցանկալի է, սակայն հեռախոսի լիցքաթափվելն արգելել չեմ կարող:
Խոսքով՝ լավագույն նախագահն է, գործով՝ 3%-անոց:
Փոխիր ֆիլմի անվանումը. Առևանգել 3%-ով, Մարտի է գնում միայն 3%-ը, Բռնիր ինձ 3%-ով, Մաչոն և 3%-ը:
Ասա՝ «Սաշա երեք տոկոս»:

Մայիսի վերջին մեմն իսկապես զանգվածային է դարձել: Հաղորդվում է, որ այն մուտք է գործել նաև բելառուսական բիզնես՝ 3%-անոց զեղչերի տեսքով: Հունիսի 15-ին Մինսկում հուշանվերների խանութը՝ Symbal.by-ն, գովազդել է շապիկներ՝ «ПСIХО3%» գրառմամբ: Այնուհետև խանությում ստուգումներ են սկսվել. արտադրամասը փակվել է:

«Սաշա երեք տոկոսին» հակակշռելու համար ընդդիմադիր թեկնածուները սկսել են իրենց անվանել բելառուսցիների 97%-ից մեկը:

Որոշ դեպքերում արտահայտությանն ավելացել է «Я/мы» («Ես/մենք») կապակցությունը. այն ի հայտ էր եկել 2019թ.՝ ի աջակցություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի, այնուհետև դարձել միասնականության խորհրդանիշ և «բողոքի» տարբերակ:

Մեմն աստիճանաբար դուրս եկավ համացանցից. հունիսին ամբողջ Բելառուսում հայտնվեցին գրաֆիտներ՝ «Սաշա երեք տոկոս», «3%», «Հեռացիր» և «Կանգնիր, Ուտիճ» (Ուտիճ՝ ռուս.՝ Таракан, Լուկաշենկոյի անվանումներից մեկը): Գրաֆիտները շատացան հատկապես ընդդիմադիր թեկնածուներ Սերգեյ Տիխանովսկու և Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալությունից հետո:

Հունիսի 23-ին NEXTA Live Telegram ալիքը ֆլեշմոբ է սկսել՝ զինվորականներին, ուժային կառույցների աշխատակիցներին, բժիշկներին և այլոց առաջարկելով լուսանկարներ ուղարկել՝ ի աջակցություն «97%»: Մեկ օրվա ընթացքում հեղինակները անանուն օգտատերերից տասնյակ նկարներ են ստացել:

Հունիսին 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոն Բրեստում հանդիպել է ընդդիմության հետ: Քննարկման ժամանակ գործող նախագահն անդրադարձել է «Սաշա 3%»-ին՝ նշելով, որ իրականում իր վարկանիշն անհամեմատ բարձր է:

Լուկաշենկոյի հանդիպումն ընդդիմադիրների հետ / © Першы Рэгіён

Ներկայացնում ենք ևս մի քանի մեմեր.

Լուկաշենկոյի տոկոսը 1994թ. / Լուկաշենկոյի տոկոսը 2020թ.
Դուք հավատո՞ւմ եք, որ գործող նախագահի վարկանիշը կարող է 3% լինել / Այո
3%-ի և Բելառուսում տիրող իրավիճակի մասին / © symbal.by

Հավելենք, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար սա արդեն 6-րդ նախընտրական մրցավազքն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021