Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածության 711 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 21717-ի: Նախորդ օրը վարակից մահացել է 14 մարդ, առողջացել են 653-ը:
Կորոնավիրուսից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 386-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում մինչ օրս առողջացել է 10797 մարդ: Փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ:
Նախորդ օրը կատարված թեստերից 1572-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 100400 թեստավորում:
Վարչապետի խոսնակը նշում է, որ «Իսկանդերի» մասին հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ և կասկած չի հարուցում, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:
Արևի վրա տեղի ունեցած թույլ բռնկման պատճառով Երկրի վրա առաջացած մագնիսական փոթորիկը կարող է հանգեցնել էներգահամակարգերի աշխատանքի աննշան խափանումների, ինչպես նաև ազդել թռչունների ու կենդանիների միգրացիայի վրա:
Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` Հայաստանի զինված ուժերի կազմում գտնվող բոլոր «Իսկանդեր» հրթիռները գտնվում են երկրի զինապահեստներում:
Վարչապետի խոսնակը նշում է, որ «Իսկանդերի» մասին հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ և կասկած չի հարուցում, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:
Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ: Այս գործընթացի մասն են համարվում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում: Փարիզին կարող են միանալ նաև Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:
Գեղարքունիքի մարզում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
Մեկնաբանությունները